Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

07 ապր 2022 12:03

Հայաստանին թելադրվելու են այլ նվաստացուցիչ պայմաններ. Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները վերածվելու կիսագաղութի

realtribune.ru-ն «Թուրքիան Հայաստանից զիջումներ է ակնկալում Ցեղասպանության, Արցախի և Արևմտյան Հայաստանի հարցերում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները վերածվելու կիսագաղութի, որտեղ, մրցակցության արդյունքում ոչնչացնելով տեղական արտադրությունը, սկզբում կներթափանցեն թուրքական ապրանքները, իսկ հետո այն թուրքական ձեռնարկությունները և այլ բիզնես օբյեկտները, որոնք տեղափոխվում են աղքատ երկրներ:

Նման կարծիք է հայտնել պատմաբան Անտոն Եվստրատովը։ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններում, սկզբից՝ հատուկ ներկայացուցիչների, ապա արտգործնախարարների մակարդակով, չեն կարող չբարձրացնել մի շարք հարցեր՝ կապված Հայաստանի ազգային անվտանգության և ընդհանրապես ազգային շահերի հետ։ Անկասկած, խաղաղության ցանկությունը հրաշալի է, բայց ամեն ինչ կախված է ապագա պայմանագրի պայմաններից, իսկ վերջինս էլ՝ կողմերի բանակցային դիրքորոշումներից։ Եվ պետք է ընդունել ճշմարտությունը. հավասար, երկկողմանի բանակցությունները ենթադրում են, որ դրանց յուրաքանչյուր մասնակից ունի որոշակի հաղթաթուղթ, ամուր դիրքեր և հնարավորություններ, որոնց օգնությամբ նա կարող է ինչ-որ տեղ իր համար բարենպաստ պայմանների շուրջ բանակցել, ինչ-որ տեղ հաստատակամություն դրսևորել, ինչ-որ տեղ ճնշում գործադրել դիմացինի վրա: Հայաստանը հիմա նման որևէ հաղթաթուղթ չունի։

Եվ, հետևաբար, Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ բանակցություններում, ընդ որում՝ երկկողմ (որի մասին խոսել են նաև Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն), Հայաստանը առանց աջակցության պարզապես պետք է ստորագրի այն ամենը, ինչ կթելադրի իր հետ բանակցողը։ Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է բանակցել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, և չափազանց ցավալի պատմական պարադոքսն այն է, որ այս իրավիճակում նախապայմաններ կարող էր դնել միայն թուրքական կողմը, ոչ թե հայկական կողմը: Մինչդեռ իրականում այլ կերպ պետք է լիներ, քանի որ հենց Հայաստանն ունի ամենալուրջ, գլոբալ և բառացիորեն մետաֆիզիկական պահանջը Թուրքիայի նկատմամբ, այն է՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջը։ Բնականաբար, Երևանի հետ բանակցություններում Անկարան դա չի արել և չի պատրաստվում անել, և այս դեպքում բանակցությունների փաստն արդեն իսկ հայկական կողմի միակողմանի և անհավասար զիջում է։ Բայց, կրկնում եմ, դա կարող է լինել միայն սկիզբը, Հայաստանին թելադրվելու են այլ նվաստացուցիչ պայմաններ, որոնց հետ նա հազիվ թե հնարավորություն ունենա չհամաձայնել։

Շատ հավանական է, որ խոսք լինի Արցախում զիջումների մասին... Ակնհայտ է, որ Թուրքիան չափազանց շահագրգռված է նման բանակցություններով և Հայաստանի հետ վերջնական խաղաղությամբ, քանի որ դա կընդլայնի նրա ազդեցության տարածքը Լիբիայի մի մասից, հյուսիսային Սիրիայից և Ադրբեջանից դուրս։ Ավելին, հնարավորություն ունենալով օգտագործել Հայաստանի տարածքը իր տրանսպորտային կարիքների համար՝ Անկարան կկարողանա լրջորեն նվազեցնել ծախսերը և հեշտացնել իր ներթափանցումը Կասպից ծովի երկրներ, իսկ հետագայում՝ Կենտրոնական Ասիա: Չխոսենք անգամ իր դաշնակից Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապի մասին։ Այդ վերջին գործոնը հնարավորություն կտա վերահսկել իրանական առևտուրը Հայաստանի հետ, Հայաստանի առևտուրը և ամուր հաստատվել ռուսական ավանդական ազդեցության գոտում։ Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանը Թուրքիային իրավահավասար գործընկեր չի լինելու։ Ավելին, ինչպես ասացինք, նա ունի բոլոր հնարավորությունները վերածվելու կիսագաղութի։ Ակնհայտ է, որ, ի հեճուկս Հայաստանում ոմանց ակնկալիքների, թուրքերին պարզապես ձեռնտու չի լինի բարձրացնել կենսամակարդակը այդ տարածքում, ընդհակառակը, նա շահագրգռված կլինի ունենալ էժան և, հնարավորության դեպքում, հմուտ աշխատուժ: Որպես այդ թեզի օրինակ՝ հիշեցնեմ, որ թուրքական բիզնեսն ու ներդրումները չեն բարելավել Վրաստանի բնակչության մեծամասնության կյանքը։

Եվ վերջում նշեմ, որ Թուրքիայի հետ խաղաղության հաստատման դեպքում Երևանը պետք է վերջնականապես և պաշտոնապես հրաժարվի Արևմտյան Հայաստանի տարածքի վերաբերյալ նույնիսկ դեկլարատիվ պահանջներից։ Դա կլինի հայ հասարակության մեջ առկա քաղաքական, մշակութային և նույնիսկ գաղափարական իրականության ամբողջական վերակառուցում։ Իսկապե՞ս հայ հասարակությունը պատրաստ է նման զիջումների, ինչպես դա նշում է Արարատ Միրզոյանը և վկայակոչում (թեև բավականին անուղղակիորեն) որոշ սոցիոլոգիական ուսումնասիրությունների տվյալներ։ Այդ հարցի պատասխանից շատ բան է կախված Հայաստանի և հայ ժողովրդի համար...

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր