Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

08 ապր 2022 10:47

Հիմա Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունն այնպիսին է, որ իրենք ամբողջն են ուզում և այլևս չեն համաձայնում մաս-մաս․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը ցանկություն են հայտնել արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ եւ հանձնարարել են արտգործնախարարներին նախապատրաստել խաղաղության ապագա պայմանագիրը, որը «անդրադառնալու է բոլոր անհրաժեշտ հարցերին»։ 

Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ավելի քան չորս ժամ տեւած բանակցությունների արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները երեկ պայմանավորվել են մինչեւ ամսվա վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի երկու երկրների սահմանազատմամբ՝ դելիմիտացիայով, ինչպես նաեւ ապահովի սահմանի երկայնքով ու հարակից տարածքներում «կայուն անվտանգային իրավիճակը»։ 

Այս մասին բանակցություններից հետո հայտարարեց Եվրոպական խորհդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը՝ մանրամասնելով, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը ցանկություն են հայտնել արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ եւ հանձնարարել են արտգործնախարարներին նախապատրաստել խաղաղության ապագա պայմանագիրը, որը «անդրադառնալու է բոլոր անհրաժեշտ հարցերին»։ Թե որոնք են այդ հարցերը, չի նշվում։ 

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Վիգեն Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո դեռ որեւէ հարց չկա Արցախում ապրող ժողովրդի, նրանց ինքնորոշման մասին: Դուք ի՞նչ արձանագրումներ կարող եք անել:

-Կարծում եմ՝ որեւէ նոր բան չկա: Պետք էր արձանագրել բուն հանդիպումը հենց Եվրամիության հովանու ներքո, եւ արձանագրվեցին նույն կետերը: Իմ տպավորությունն այնպիսին էր, որ սա ավելի շատ Ադրբեջանի օրակարգն էր՝ խաղաղության պայմանագիր պատրաստելու կամ դելիմիտացիա սկսելու մասին: Ինչ-որ իմպուլս կարող է դրսեւորվել ռազմագերիների եւ անհայտ կորածների վերադարձնելու մասով, եւ միգուցե ընդհանուր հայտարարի եկել են, քանի որ այդ կետի շուրջ տարաձայնութուն կար:

-Բայց ինչի՞ դիմաց:

-Հենց խաղաղության պայմանագրի դիմաց: Հիմա Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունն այնպիսին է, որ իրենք ամբողջն են ուզում եւ այլեւս չեն համաձայնում մաս-մաս: Երբ նայում ես խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացները եւ այն կետերը, որ ներկայացվել են, ապա Ադրբեջանը եզրակացնում է, որ խոսքը գնում է նաեւ Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու մասին:

-Միգուցե դելիմիտացիայի եւ դեմարկացիայի տակ հենց դա՞ է մտնում:

-Դեմարկացիան ավելի շատ վերաբերում է բուն տարածքների ճշտման հարցին: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ դեմարկացիան դա չէ, դա հենց տարածքների անքակտելիությունը ճանաչելու խնդիրն է: Պետք է ուշադրություն դարձնել, որ խոսքը գնում է կարծես թե երկկողմանի հանձնաժողով ստեղծելու մասին, այնինչ ՌԴ-ն պնդում էր եռակողմ հայտարարության մասին: Այստեղ երբ խոսվում է երկկողմանիի մասին, փորձ է արվում ՌԴ-ին դուրս հանել: Իսկ ընդհանուր առմամբ ենթադրվում էր, որ որեւէ փաստաթուղթ չէր ստորագրվելու, եւ ավելի կարեւոր էր բուն հանդիպումը, եւ պետք է լիներ որեւէ հայտարարություն, որը պետք է վերահաստատեր նախորդ հանդիպումների տրամաբանությունը, եւ այդպես էլ եղավ:

-Իսկ Մոսկվայում արտաքին գործերի նախարարների հանդիպման մասով ի՞նչ կարող եք ասել:

-Ես կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, քանի որ վերահաստատվում են այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել էին նոյեմբերի 9-ից սկսած եւ հենց ՌԴ-ի միջնորդությամբ, ապա այնտեղ ավելի առարկայական խոսակցություն կգնա թե՛ ժամկետների եւ թե՛ որոշ սկզբունքների շուրջ: Հիմա էլ որեւէ ստրատեգիական բնույթի փաստաթուղթ չի ստորագրվի. ՌԴ-ին դա անհրաժեշտ չէ: Հստակեցումներ մտցնել ու հարցեր փակել այսօր ՌԴ-ին ձետք չի տալիս, եւ այդ առումով մեր բախտը բերում է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր