Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

14 ապր 2022 13:10

Թուրք ատելը չպետք է լինի հայկականության դրսևորում. Գուրգեն Արսենյան

Հայաստանում իշխանության հարցը երբեք չի որոշվել ընտրություններով մինչեւ 2021-ի հունիսի ընտրությունները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«ՀՀ-ում իշխանության հարցը որոշվել է մի թեմայով, որը մենք անվանում են Արցախյան հակամարտություն, որը սկսվեց 1988-ին եւ բերեց նրան, որ կոմունիստական համակարգը չկարողացավ դիմադրել եւ փոխվեց իշխանությունը: Իշխանության եկան այն ուժերը, որոնք արծարծում էին այդ հարցը: Նմանատիպ տղեկություն տեղի ունեցավ 1998-ին, երբ ՀՀ-ում փոխվեց իշխանությունը: Նմանատիպ հայց ներկայացվեց նաեւ 2020-ին: 20250-ի ողբերգական իրադարձությունից հետո նորից օրակարգում հայտնվեց իշխանափոխության հարցը, որը որեւէ կապ չունեն ՀՀ ժողովրդի ընտրության հետ: Առաջարկը հետեւյալն էր՝ դուք հեռացեք, մենք կշարունակենք իրականացնել մեր գործունեությունը»,-ասաց նա:

Արսենյանի խոսքով, 44-օրյա պատերազմի վարտը արձանագրեց այն տեսլականի տապալումը, որով ապրում էր Հայաստանը 30 տարի. «Մենք, սթափ քաղաքական գործիչներ լինելով պետք է առերեսվենք այդ իրականությանը: Պետք է կարողանանք հասարակությանը բացատրել, թե մենք ինչի հետ առերեսվեցինք, ինչ միջավայրում ենք ապրել, ինչպիսի  հասարակական գիտակցություն ենք ձեւավորել եւ ինչ փոփոխությունների կարիք ունի այդ գիտակցությունը:  Ցավով եմ նշում, սակայն մենք հայ հասարակությունը մոտ 25 տարի մոլորության մեջ ենք գցել»,-ասաց Արսենյանը:

Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված փաստաթղթով՝ Հայաստանը մտավ մի ցիկլ ու «ՀՀ քաղաքացիների, հասարակության մտածելու ունակությունը «աութսորսինգ» արեցինք»:

«Ինչ-որ մի մարդու պատկանող ցանցային ու եթերային մեդիաները սկսեցին մարդկանց տեղը մտածել ու հասարակությանը մատուցել մտավոր նյութը, որի արդյունքում քանի գնացին, այնքան լկտիացան ու ագրեսիվ դարձան: Իրենք որոշեցին, որ ունեն աստվածային մենաշնորհ՝ որակումներ տալու՝ ո՞վ է դավաճանը, ո՞վ է հայրենասերը», - ասաց Արսենյանը:

Նա նշեց, թե հայկականության հիմնական դրսևորումը թե հայկական համակարգերում, թե Սփյուռքում, չգիտես ինչու, դարձել է թուրքատյացությունը, ադրբեջանատյացությունը. «Իմ խորը համոզմունքով՝ դա որևէ կապ չունի հայկականության հետ, հայկականությունը լրիվ այլ կոմպլեքս է, դա Հայաստանը ներդրումային գրավիչ երկիր դարձնելու ծրագիր է, հարևան երկրների հետ կայուն ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված հարաբերությունների կառուցում է, հարևանների հետ կայուն խաղաղության ապահովումն է:

Հայկականության մեջ պետք է լինի ատելության էլեմենտ, բայց այդ ատելությունը չպետք է ուղղված լինի որևէ ազգի, այդ ատելությունը պետք է ուղղված լինի տգիտությանն ու ծուլությանը, պետք է ուղղված լինի գոռոզությանը, լկտիությանը, պնակալեզությանը, մեծամտությանը, ստորաքարշությանն ու ստրկամտությանը: Մենք պետք է արժևորենք արժանապատվությունը, արդյունավետ աշխատանքը, հսաարակական ուս ոցիալական կյանքում հմաձայնության ու համագործակցության առաջնային դերը, հանրային կյանքում հստակ արժեքային համակարգի առկայությունը, արհեստական ներմուծված մուտացիաների, շեղումների վերացումը, ձախողված ազգի շրջանակից դուրս գալու վճռական ջանքերի գործադրումը:

Իսկ թուրք ատելը չպետք է լինի հայկականության դրսևորում», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Գուրգեն Արսենյանն ասաց, թե Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից իրականացվող ու տարվող խաղաղության օրակարգի շահառուն Հայաստանի ժողովուրդն է, ինչպես նաև՝ Արցախի ժողովուրդը. «Արցախում տարվում է մի քարոզչական գիծ, որ խաղաղության օրակարգը սպառնում է Արցախի ժողովրդին, Արցախի ժողովուրդը, ինչպես նաև Հայաստանի ժողովուրդը հանդիսանում է խաղաղության հաստատման ամենակարևոր շահառուն», - ընդգծեց Արսենյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր