Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

01 հուն 2022 11:45

Այն, ինչ հիմա առաջարկվում է, շատ վատ խաղաղություն է.Բաքուն շտկելու է իրերի ներկա վիճակը և խաղաղություն է ստանալու իր համար շահավետ պայմաններով

Sevastopol.su-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի պատրաստակամության մասին։ «Մեր դիրքորոշումը շատ բաց է: Մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամության էջը»,- ասել է նա։ Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է: Ավելին, ներկայումս դա նրան խիստ ձեռնտու է։ Խաղաղ կարգավորման դեպքում Բաքուն շտկելու է իրերի ներկա վիճակը և խաղաղություն է ստանալու իր համար շահավետ պայմաններով։ Ընդ որում ստանալու է երկարաժամկետ հեռանկարում, քանի որ դեռ երկար ժամանակ Հայաստանը չի ունենա ո'չ բավարար ուժ, ո'չ հնարավորություններ, ո'չ էլ ռևանշի ցանկություն։ Ինչքան էլ դժվար է դա ընդունել հայրենասեր հայերին, բայց այսօրվա Հայաստանը կորցրել է 90-ականների բոլոր ձեռքբերումները, և դա կարճաժամկետ հեռանկարում ոչ մի կերպ չի կարող շտկվել, ցանկացած փորձ էլ ավելի կվատթարացնի իրավիճակը։


Բայց ճշմարտությունն այն է, որ այս ամենում Ադրբեջանը չափազանց երկրորդական դեր ունի։ Ամեն ինչ կորոշեն Ռուսաստանն ու Թուրքիան: Այդ խաղաղությունը առաջին հերթին նրանց բանակցությունների առարկան է։ Եվ այստեղ առկա են երկու շատ բարդ ու շատ մեծ խաղեր, որոնք խաղում են Անկարան ու Մոսկվան։


Մի կողմից՝ Էրդողանն է, ով այս պահին մանևրելով Ամերիկայի, Եվրամիության և Ռուսաստանի միջև, բառացիորեն ճարպկության հրաշքներ է ցուցադրում։ Եվ այստեղ նրան կարելի է անկեղծորեն ծափահարել. փայլուն անսկզբունքայնություն` զուգորդված սեփական ազգային շահերի սկզբունքային պաշտպանության հետ: Վաղուց ոչ ոք չի դրսևորել նման գործելակերպ։ Այդ կերպարին հաջողվում է միաժամանակ Ուկրաինային վաճառել բայրաքթարներ, արգելափակել ՆԱՏՕ-ի ընդլայնումը, թուրանացնել Ղազախստանը, թույլ չտալ ամերիկյան նավերի մուտքը Սև ծով, կուլիսային բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Անդրկովկասի հարցով և արդյունքում բոլորին պառակտել: Այսինքն, ընդհանուր առմամբ բոլորին, և միարժամանակ: Ընդ որում Անդրկովկասը նրա համար այդքան էլ լուրջ դրվագ չէ։


Մյուս կողմից Ռուսաստանն է, որին ձեռնտու է մեռյալ լռությունը իր հարավային սահմաններում: Վերջին բանը, որ հիմա նրան պետք է այնտեղ՝ նոր պատերազմն է: Դրան գումարած պայմանագրերը նոր առևտրային ուղիների վերաբերյալ, որոնք կնքվել են Ղարաբաղյան վերջին պատերազմի արդյունքում։


Հայաստանին կորցնելը ձեռնտու չէ Մոսկվային, բայց պետք է հարգանքի տուրք մատուցել նրան, նախ նա կարողացավ կանխել հայերի լիակատար պարտությունը (և դա կարող էր լինել շատ ավելի զանգվածային և ցնցող, քան նույնիսկ Ղարաբաղի լիակատար կորուստը), և երկրորդ հերթին կարողացավ նվազագույնի հասցնել կորուստներն ու հետևանքները։ Արդյունքում Թուրքիան չկարողացավ մինչև վերջ ճնշել Հայաստանին և հիմա առաջարկում է բանակցել։


Փաստորեն, այս իրավիճակում կարելի է միայն կարեկցել հայերին։ Այն, ինչ հիմա կատարվում է նրանց երկրի հետ, ոչ լավ է, ոչ էլ վատ: Դա է կյանքը: Ահա թե ինչ է լինում պարտվողների հետ: Կրկնենք, որ դա կարող էր ավելի վատ լինել, ընդ որում շատ ավելի վատ: Այն, ինչ հիմա առաջարկվում է, շատ վատ խաղաղություն է, որը, այնուամենայնիվ, երկրին ու ազգին տալիս է գոնե մի փոքր վերականգնվելու հնարավորություն։ Բայց այս իրավիճակում կա միայն մեկ գործոն, որն ի վիճակի է և՛ ոչնչացնել Ռուսաստանի շահերը, և՛ Հայաստանին ամբողջությամբ վերջ տալ։ Դա պարոն Փաշինյանն ու նրա ռեժիմն է, որոնց պետք էր արխիվ ուղարկել դեռ մեկ տարի առաջ։


Կարելի է չխոսել նրա դերի մասին Հայաստանի հետ տեղի ունեցած ողբերգության մեջ։ Ինչպես նաև այն մասին, թե ում շահերն է նա ներկայացնում և կամ ում կամակատարն է։ Հարցն այլ է. նա շարունակում է իրեն վերապահված գործը անգամ հիմա, և նա վերջին վրձնահարվածով փորձ էր անում հասնել ՀԱՊԿ զորքերի մուտքին Հայաստան, որի օգնությամբ պարոն Փաշինյանը հույս ուներ ճնշել այնտեղ աճող բողոքի ցույցերը։ Դա Ռուսաստանին բավականին կեղտոտ խաղերի մեջ ներքաշելու այնպիսի փորձ էր, որը չի համապատասխանում ո՛չ Ռուսաստանի, և ո՛չ էլ հայաստանի շահերին: Այդ փաստը լայնորեն չի լուսաբանվել, ի վերջո դա անգամ հերքել են, բայց իրականում հաշվի առնելով Փաշինյանի բնույթը կարելի է հաստատապես ասել, որ դա եղել է։ Ուղղակի հարց է. դեռ որքա՞ն ժամանակ է Ռուսաստանը հանդուրժելու Երևանում նրան, ում Ամերիկան ​​մեկ օր էլ չէր պահի:


Դե իսկ շատ վատ խաղաղությունից պետք չէ վախենալ: Դուր է գալիս դա ինչ-որ մեկին, կամ դուր չի գալիս, բայց դա իրականությունն է, ընդ որում հնարավորներից ոչ ամենավատը:  Եվ պետք է հարցը լուծել նրանց հետ, ովքեր այդ հարցը դարձրել են այդպիսին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր