ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

07 հուլ 2022 18:30

Զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը կբարձրացվի․ կառավարությունը հաստատեց նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ այսուհետ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար կարևորություն ներկայացնող մասնագիտություններն ընտրած ուսանողներին:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ գիտության և կրթության բնագավառներում տարկետում ստացած քաղաքացիների համար էլ զորակոչային տարիքի առավելագույն շեմը սահմանվել է 28 տարեկանը՝ նախկին 27-ի փոխարեն։

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը: 27 տարին լրանալը զորակոչի ենթակա լինելու առավելագույն շեմ սահմանելը կրթության ոլորտում տարկետում ունեցող քաղաքացիների համար ստեղծում է մի շարք խոչընդոտներ, որն հնարավորություն չի տալիս տարկետում ունեցող քաղաքացիների ավարտել ուսումը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Համապատասխան մասնագիտությունների ցանկը, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը սահմանում է կառավարությունը:
Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ՝ բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներ ունեցող զորակոչիկներով բանակի համալրումը, ինչպես նաև սոցիալական անհավասարություն է ստեղծում:
Նախագծի համաձայն՝ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորողները տարկետում կստանան այն հիմնավորմամբ, որ նպատակային ուսուցում են ստանում։
«Այդ փոփոխությամբ տարկետման ինստիտուտը վերադարձվում է բուհական համակարգ։ Ամեն տարվա համար մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների գծով տարկետման տեղերը կախված են լինելու առաջնահերթություններից։ Կառավարությունն իր որոշումներով որոշակի լրացուցիչ պայմաններ կկարողանա առաջադրել հավակնորդ դիմորդների համար»,-նշեց վարչապետը։
ԿԳՄՍ հեղինակած նախագիծն ուղարկվեց ԱԺ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր