Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       Մարտի 19-ին և 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 օգոս 2022 12:10

Խելքը գլխին երկրներում վթարների վայրերը ոստիկաններն անմիջապես շրջափակում են, որ ով ասես քիթը չխոթի

Իմ տեսած ու եղած խելքը գլխին երկրներում վթարների վայրերը ոստիկաններն անմիջապես շրջափակում են, որ ով ասես քիթը չխոթի, որ նախ քիթ խոթողը չվնասվի, հետո էլ փրկարարը կարողանա գործ անել:  Ֆեյսբուքում նման գրառում է արել հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։


«Խելքը գլխին երկրներում, որտեղ կարգ ու կանոն կա, նույնիսկ երթևեկության վթարի վայրում, կողքով վարելիս, եթե դանդաղեցնես դիտելու համար, տուգանք է հասնում:


Իմ տեսած ու եղած խելքը գլխին երկրներում վթարների վայրերը ոստիկաններն անմիջապես շրջափակում են, որ ով ասես քիթը չխոթի, որ նախ քիթ խոթողը չվնասվի, հետո էլ փրկարարը կարողանա գործ անել:


Խելքը գլխին երկրներում, փորձանքի պահին չէ, որ հանրությանն ասում են եկեք օգնեք, մարդ ուժի կարիք կա. Նախապես են ստեղծում նման օժանդակող խմբերի ցանցեր և նախապես են հանրությանը պատրաստում և գիտելիք տալիս արտակարգ իրավիճակում վարքագծային տարրական կանոնների:
Վերջապես խելքը գլխին երկրներում շարունակաբար չեն հանդուրժում տգետ ու ջեբկիր պաշտոնյաների ու ինքնակոչ առաջնորդների:


Եթե հայհոյել ապա միայն երկրի կառավարումով զբաղվող տգետներին և ապիկարներին:


Իսկ ոչ ադեկվատ անհատներ ու խմբեր ամեն տեղ կան, ամեն հանրության մեջ, դա ցուցիչ չէ, որ մենք խենթ ենք:
Իսկ եթե երկրի ղեկավարությունը շարունակաբար տհասներ են և դրանց հանդուրժում են, ապա դա արդեն ցուցիչ է տվյալ ժողովրդի»,-գրել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր