Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

20 սեպ 2022 10:33

Հայաստանն ու Հունաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի թիրախում

Արցախահայության դեմ Ադրբեջանի պատերազմից երկու տարի էլ չանցած Ադրբեջանի զինված ուժերն անօրինական ագրեսիվ պատերազմ սկսեցին ՀՀ դեմ, գրում է Ուզայ Բուլութը Providence պորտալում։


Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին եւ միշտ դա անելու է, նույն օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։


Հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիան հանգեցրել է քաղաքացիական շենքերի եւ բնակավայրերի զանգվածային ավերածությունների, ինչպես նաեւ հայերի սարսափելի խոշտանգումների եւ սպանությունների։ 36-ամյա հայ զինծառայող Անուշ Աբետյանին Ջերմուկ քաղաքում գերեվարել են, ապա բռնաբարել, խոշտանգել ու մասնատել։ Նրանք կտրված մատները դրել են բերանը եւ հանել աչքերը։  Ադրբեջանցի զինվորները նկարահանել են այս բարբարոսական գործողությունները եւ տեսանյութը տեղադրել սոցցանցերում։ Աբետյանն ուներ 16, 15 եւ 4 տարեկան երեխաներ։


Արցախում հայերը ցեղասպանական հարձակման են ենթարկվել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից 2020 թվականին։ Այդ ժամանակ պատերազմը տեւեց 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։ Ողջ աշխարհը տեսավ՝ ինչպես է ագրեսորը հանցագործություններ կատարում եւ գնդակոծում Արցախը։ Մոտ 90 հազար հայ բռնի տեղահանվեց։


Թուրք եւ ադրբեջանցի զինվորներն այնուհետեւ մասնակցելցին 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող ռազմական «հաղթական շքերթին»։  


Այդ ժամանակ Էրդողանը ելույթ ունեցավ՝ գովաբանելով 1913-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի, ասորիների եւ հույների դեմ իրականացված ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշային։  


Թուրքիան պնդում է, որ Էգեյան ծովի հունական կղզիները եւ Կիպրոսը թուրքական տարածք են, Ադրբեջանն էլ  պնդում է, որ Արցախը եւ նույնիսկ Հայաստանը, ներառյալ նրա մայրաքաղաք Երեւանը, ադրբեջանական տարածք են։


Իր ելույթում Ալիեւն ասել է, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը, հայկական Սեւանա լիճը եւ Սյունիքի (Զանգեզուր) շրջանն «Ադրբեջանի պատմական հողերն են»։


Առաջին անգամը չէ, որ Ալիեւը ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությունն անվանում է «ադրբեջանական հողեր»։ 2018 թվականին, օրինակ, Ալիեւը Հայաստանի նույն շրջաններն անվանեց «Ադրբեջանի պատմական հողեր»։ «Ադրբեջանցիների վերադարձն այս տարածքներ մեր քաղաքական եւ ռազմավարական նպատակն է»,-ասել էր Ալիեւը։ 


Այդ նպատակով Ադրբեջանը թիրախավորում է Արցախն ու Հայաստանը՝ Թուրքիայի լիակատար աջակցությամբ։  


Թուրքիան վերջերս տոնեց 1922 թվականին Զմյուռնիայի հույների եւ հայերի ցեղասպանությունը, որը, ըստ թուրքական պատմագրության, «հաղթանակ էր հույն զավթիչների նկատմամբ»: Սեպտեմբերի 4-ին Էրդողանը հրապարակային ելույթում դիմեց Հունաստանին. «Հույնե՛ր, նայեք պատմությունը։ Եթե ​​ավելի հեռու գնաք, գինը բարձր կլինի։ Հունաստանի համար ունենք միայն մեկ արտահայտություն՝ «Մի՛ մոռացեք Իզմիրը» (Զմյուռնիա քաղաքը):


Հույների եւ հայերի դեմ թուրքական ագրեսիան երկար պատմություն ունի. Հունաստանն ու Հայաստանը փորձում են պահպանել այն, ինչ մնացել է թուրքական ագրեսիայից հետո:


Պատմության ընթացքում թուրքական կառավարությունները ագրեսիայի եւ հալածանքի քաղաքականություն են վարել բնիկ քրիստոնյաների նկատմամբ: Այս հալածանքները իրենց գագաթնակետին հասան 1913–1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների, հայերի եւ ասորիների ցեղասպանությունով, որը ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան նույնպես ճանաչել է որպես ցեղասպանություն։  


Հետագա թուրքական կառավարությունները ոգեկոչեցին ցեղասպանության հեղինակներին, ինչպես նաեւ 1955 թվականի Ստամբուլի ջարդերի կազմակերպիչներին, որոնք սպանեցին քաղաքի հույներին, հայերին եւ հրեաներին: Շատ դպրոցներ, համալսարաններ, օդանավակայաններ, պողոտաներ, փողոցներ, թաղամասեր եւ այլ վայրեր ամբողջ Թուրքիայում կրում են ցեղասպանության հեղինակների եւ պետական ​​այլ պաշտոնյաների անունները, որոնք հանցագործություն են կատարել։


Քանի որ միջազգային հանրության արձագանքը Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտմանը եղել է դանդաղ եւ անարդյունավետ, ցեղասպանության ժխտումը նշանակում է ցեղասպանության շարունակություն:


2016 թվականին Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիան հայտարարեց. «Ցեղասպանության ժխտումը հավերժացնում է ցեղասպանությունը։ Ժխտումը դառնում է ինստիտուցիոնալիզացված եւ իրականում սոցիալականացվում ու ներկառուցվում հանցագործների սերունդների կողմից: Ժխտումը մշտապես վերարտադրում է ատելություն զոհերի ինքնության նկատմամբ»։


Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանին եւ Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար։


Հունաստանի, Հայաստանի, Կիպրոսի, Իրաքի, Սիրիայի եւ նույնիսկ թուրք ժողովրդի անվտանգությունը կախված է Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունների անօրինական գործողությունների անպատժելիությունից»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր