«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

26 սեպ 2022 13:58

Նվնվում ենք, թե մեզ զենք վաճառող չկա. Իրանը վաճառում է.պետք չի սին հույսեր կապել, թե ուր որ է Իրանը կգա ու մեզ համար մեր փոխարեն կկռվի թուրքի դեմ

Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Իրանական անօդաչու թռչող սարքերը դարձել են թուրքական բայրաքթարների իրական մրցակիցներ, և դրանցից ակտիվորեն օգտվում են ռուսական զինված ուժերը։


Իրանի համար Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանային սպառնալիք են, բայց այդ երկիրը դեռևս չունի այնքան ռեսուրս, որ կարողանա մտնել բացահայտ հակամարտության մեջ՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի թիկունքին կանգնած են Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն։


Մեզ համար անհրաժեշտություն է անվտանգային առումով խորացնել Իրանի հետ կապերը, քանի որ Հայաստանի անկումը կբերի Իրանի և Ռուսաստանի անկման, հետևաբար առաջին հերթին Իրանի հետ Հայաստանի տարածաշրջանային շահերը համընկնում են։


Բայց դրա հետ միաժամանակ պետք չի սին հույսեր կապել, թե ուր որ է Իրանը կգա ու մեզ համար մեր փոխարեն կկռվի թուրքի դեմ։


Իսկական հայկական ազգային իշխանությունն Իրանից ձեռք կբերի հարվածային ու հետախուզական ԱԹՍ-ներ և դրանք կդարձնի մեր թշնամու համար լուրջ գլխացավանք։


Նիկոլ Փաշինյանը նվնվում էր, թե փող ունենք զենք գնելու համար, բայց մեզ զենք վաճառող չկա։ Իրանը վաճառում է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր