Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

25 հոկ 2022 11:09

Իրավիճակի դրամատիզմն այն է, որ Արցախի ժողովուրդը դեռ ՀՀ իշխանություններին էլ պետք է ապացուցի ինքնորոշվելու իր իրավունքը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունների հնարավորությունների, հայաստանյան իշխանությունների հետ հանդիպման արդյունքների եւ առկա ցավալի իրավիճակի շուրջ «Իրավունքը» զրուցել է «Արցախի ժողովրդավարական կուսակցության» նախագահ, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։

— Վերջերս կայացավ Արցախի պաշտոնական պատվիրակության հանդիպումները ՀՀ իշխա- նությունների հետ: Որքանո՞վ Ձեզ, որպես կուսակցության ղեկավարի, ապա նաեւ արցախցու բավարարեցին այն հավաստիացումները, որ ԱՀ-ի թիկունքում գաղտնի որոշումներ, փաստաթղթեր չեն ստորագրվելու:

— Եթե որեւէ մեկը հինգ տարի առաջ այդպիսի հարց ձեւակերպեր, հաստատ նրան այլ որակում կտային: Ցավալի է, բայց այս ամենը իրողություն է. Արցախից, այն էլ պաշտոնական մակարդակով, պատվիրակություն է մեկնում Երեւան` պարզելու ղարաբաղյան կարգավորման թեմայով Հայաստանի իշխանությունների կողմից տարվող քաղաքականության իսկությունը: Այս փաստն արդեն իսկ խոսում է վստահության լուրջ դեֆիցիտի մասին, որ այսօր կա արցախյան հանրության մեջ՝ ՀՀ գործող իշ- խանությունների հանդեպ:

Ոչ ոք չի թերագնահատում այն բարդ եւ ծանր աշխատանքը, որ կա Արցախի շահերը պաշտպանելու ճակատում եւ հատկապես 2020թ. աղետալի պատերազմից հետո: Բայց հենց դրա համար էլ իշխանություններին տված են իրավասություններ, նրանց են հասու բոլոր այն լծակներն ու միջոցները, որ անհրաժեշտ են ազգային շահերը պաշտպանելու համար: Եվ դեռ հարց է, եթե 2021թ. հունիսի 20-ի ընտրություններում օրվա իշխանությունների ծրագիրը Արցախի հետ կապված հարցերում լիներ այլ դրույթներով եւ մեկ այլ ոճի մեջ, ինչ եւ ինչպես այսօր հնչեցվում են հրապարակային ելույթներում եւ միջազգային պարտնյորների հետ, արդյոք կհավաքեի՞ն այդքան տոկոս ձայները:

Իրավիճակի դրամատիզմը այն է, որ Արցախի ժողովուրդը դեռ ՀՀ իշխանություններին էլ պետք է ապացուցի ինքնորոշվելու իր իրավունքը: Եթե այդպես չէ, ապա թող իրենց հանդիպումներում հենց այդ թեզն էլ դարձնեն իրենց գլխավոր պնդումը: Հակառակ դեպքում մնում է եզրակացնել, որ քաղաքական այն թիմը, որ ամբողջական պատասխանատվություն է ստանձնել հայկական պետության ապագայի համար, ամբողջովին հեռացել է մեր ժողովրդի ազատագրական պայքարի ակունքներից, իսկ դա հղի է լուրջ, կործանարար հետեւանքներով:

Ինձ համար, այնպես էլ արցախցիների գերակշիռ մեծամասնության համար, անբավարար են այն հավաստիացումները, որ ներկայացվել են որպես հաստատում այն բանի, թե որեւէ գաղտնի պայմանավորվածություններ չեն կարող լինել: Նման թերհավատության հիմքերը քիչ չեն, բայց միայն երկուսի մասին նշեմ: Առաջինը, որ հավաստիացումները կամ լոզունգները մոռանալու նախադեպեր արդեն կան: Եվ երկրորդ, որ այդպես չվարվելու համար բոլորովին ուրիշ քաղաքականություն է պետք վարել. երկու տարվա ընթացքում կարելի էր արժանապատվությունը վերականգնելու երեւացող քայլեր անել: Անզորությունը որպես պատճառ բռնելը, որեւէ իշխանության դեմք չի զարդարում:

— Պարոն Ղուլյան, ԱՀ ԱԳ նախարարը, անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունների մասին Փաշինյանի առաջարկին, մասնավորապես ասել է. «Արցախը պատրաստակամ է բանակցել Ադրբեջանի հետ, եթե, նախեւառաջ, վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը»: Որքանո՞վ եք այս պահին ռեալ համարում այդ ձեւաչափով հարցի հետագա քննարկումը:

— Խնդիրը մեր համարել-չհամարելու մեջ չէ: Ոչ մեկի կողմից դեռ պաշտոնապես չի հայտարարվել Մինսկի խմբի ձեւաչափը չեղարկելու մասին: Իսկ այն միակ կառույցն է, որ ստեղծվել է հենց այդ նպատակով, ԵԱՀԿ որոշումների հիմքով, հատուկ նրա համար մանդատներ են մշակվել եւ այլն:

Ովքեր տեղյակ են ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի նախապատմությանը, կհաստատեն, որ ուղիղ բանակցություններից դեռ անցյալ դարի 1990-ական թվականներին հենց Ադրբեջանն է հրաժարվել եւ միայն միջազգային միջնորդական կառույցի ներգրավմամբ է վերադարձել բանակցությունների սեղանի շուրջ:

Մյուս պատճառը այսօրվա իրավիճակն է, երբ հակամարտության կողմերի միջեւ վստահություն չկա իրար հանդեպ: Եթե այդպես չլիներ, Հայաստան-Ադրբեջան ուղղակի բանակցություններ կլինեին, այլ ոչ թե տարբեր միջնորդական նախաձեռնություններ: 2020թ. պատերազմի ժամանակ եւ մինչ օրս էլ Ադրբեջանի կողմից տարվող ագրեսիվ քաղաքականության պայմաններում ուղիղ բանակցությունների առաջարկությունը անհավասար պայմանների արձանագրում է նշանակելու, իսկ թե ինչի կարող է դա բերել, մանրամասնելու կարիք չեմ տեսնում:

Մի բան էլ ավելացնենք. Մինսկի խմբի միջնորդությունից հրաժարվելը կնշանակի նաեւ հրաժարվել բանակցային այն ժառանգությունից, որ երկար տարիների ընթացքում ստեղծվել է կողմերին ներկայացվող առաջարկությունների տեսքով: Թե ում է դա ձեռնտու, անզեն աչքով էլ կարելի է տեսնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր