Մայիսի 13-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Մայիսի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Գետարգելի եկեղեցու հարևանությամբ բախվել են «Լադա»-ն և «Opel»-ը․ կան վիրավորներ    

26 հոկ 2022 16:35

Բանկոմատում գործարք կատարելուց հետո քաղաքացին մոռացել է վերցնել քարտը, իսկ քիչ անց հաղորդագրություններ է ստացել, որ իր քարտով գնումներ են անում

Հոկտեմբերի 24-ին, երեկոյան ժամը 10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը Մարգարյան փողոցի բանկոմատում գործարք կատարելուց հետո մոռացել է վերցնել քարտը, իսկ քիչ անց հաղորդագրություններ է ստացել, որ իր քարտով գնումներ են անում: Այս մասին տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։


Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված քարտով գնումներն արվել են Աջափնյակ վարչական շրջանի տարբեր խանութներում:


Բաժնի քրեական հետախույզները հաջորդ օրը ստացել են օպերատիվ տվյալ, որն իրացրել են Մաշտոցի վետերանների հետ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ուրիշի քարտով գնումներն արել է մայրաքաղաքի Ֆուչիկի փողոցի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ: Հոկտեմբերի 25-ի ցերեկը Մարգարյան փողոցում նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Մաշտոցի բաժին:


Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր