Փորձագետը դուռը շրխկացնելով հեռացել է նախարարությունից

Այդքանից հետո ջղայնացա՝ դուռն ուժեղ հարվածելով դուրս եկա: Դրանից հետո ՏԿԵ նախարարը հարցազրույց է տալիս ու ասում, որ ռուսների հետ ոչ միայն 1200 Մվտ-ի, այլև ավելի փոքր հզորությունների մասին են քննարկում, օրինակ՝ 600 կամ 200 Մվտ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Արզումանյանը: Նա սխալ է համարում նաև այն հիմնավորումն ու սպասելիքները, թե նոր էներգաբլոկը հնարավորություն կտա տարածաշրջանում ունենալ բավականին մատչելի գնով ավելցուկ էլեկտրաէներգիա:
Արզումանյանը համարում է, որ երբ նոր կառուցվածը սկսի աշխատել, ապա արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը մոտակա 10-15 տարվա ընթացքում 2,5-3 անգամ ավելի բարձր կլինի, քան 15-20 տարի հետո: «Առաջին 10-15 տարվա մեջ իրականացվող բոլոր դրամական ծախսերը պետք է փոխհատուցվեն: Որպես էժան արտադրված էլեկտրաէներգիա՝ դրսում վաճառելու մասին հիմնավորումը սխալ է, անհնարին է»,-ասաց նա:
«Փաստ»