Ամուսինները ճանապարհորդել են իրենց 8-ամյա դստեր դիակի հետ նրա մահից 3 ամիս անց.տանը հայտնաբերել են դագաղ, որում աղջկա մարմինն է եղել
![](https://www.7or.am/images/news/big/2022/12/1671255120_default%20(23).jpg)
33-ամյա Մենդի Միլլերը և 28-ամյա Ալեքսանդր Կուրմոյարովը ձերբակալվել են Հարավային Դակոտա նահանգի Միտչել քաղաքում։ Միլլերը քննիչին ասել է, որ իրենց որդեգրած դուրստրը մահացել է սեպտեմբերի 10-ին, ինչը հակասում է Կուրմոյարովի տեսակետին: Ոստիկանությունը հայտնել է, որ երեխան մահացել է Վաշինգտոնի Էյրվեյ Հայթսում Հելոուինից անմիջապես առաջ:
Կուրմոյարովի խոստովանել է, որ աղջկա համար բժիշկներին չեն դիմել և մահվան մասին չեն հայտնել իշխանություններին, քանի որ ցանկացել են ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ և վախեցել են, որ ոստիկանություն հայտնելու դեպքում կարող են խնդիրներ ունենալ:
Վաշինգտոնի և Հարավային Դակոտայի իրավապահ մարմինները երեխայի մահվան մասին չեն տեղեկացվել, սակայն Միտչելիի ոստիկանությունը տարօրինակ պատմության մասին տեղեկացել է, երբ նրանց է զանգահարել Դևիսոնի շրջանի դատաբժիշկն ու հայտնել, որ զույգը կապվել է իր հետ:
Սպաները ացելել են զույգի տուն, որտեղ հայտնաբերել են դագաղ, որում աղջկա մարմինն է եղել:
Միլլերին և Կուրմոյարովին մեղադրանք է առաջադրվել՝ երեխայի մահվան մասին իրավապահներին չտեղեկացնելու համար: Նրանք ձերբակալվել են, Դակոտայի և Վաշինգտոնի ոստիկանությունում հետաքննություն է ընթանում: