Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

29 դեկ 2022 12:02

ՌԴ-ն չի կարողանում ապահովել կայունությունը.բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում

Եթե Ռուսաստանն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ապա հենց ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ նիստում ու ԼՂ-ում ռուս խաղաղապաներին ՄԱԿ-ի ԱԽ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը.


«Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ, սրան նախորդել են Փառուխի և Խծաբերդի իրադարձությունները, որի հետևանքով շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ մնում են գերեվարված »,- ասաց Փաշինյանը:


Նա հայտարարեց, որ բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում.


«Պետք է անկեղծ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայութան համոզված կողմնակիցն է ու այդ ներկայության ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը։ Ամեն դեպքում, մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատենք ՌԴ ու մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու ու համապարփակ կարգավորումների հասնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, և դա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է։ Իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ՌԴ խաղաղապահ զորախումբը և ՌԴ-ն, որը անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ։
«Ո՞րն է իրադրության՝ ՌԴ գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանն ու ճանապարհային քարտեզը. սրանք հարցեր են, որոնց պատասխանին ՀՀ ու ԼՂ հանրությունը սպասում է ՌԴ-ից, որը նաև ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ է։


Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գործընկեր պետությունները, միջազգային կազմակերպությունները պետք է լավ տեղեկացված լինեն ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակի վատթարացման մասին։


Վարչապետը նաև նշեց, որ չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված է նաև ԼՂ-ին 4 մլրդ դրամ լրացուցիչ աջակցություն տրամադրելու հարցը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր