Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում՝ բոլոր 5 ցուցիչներով          Արարատի մարզում բախվել են «Opel»-ներ, «ՎԱԶ 2114», հղի կին է տեղափոխվել հիվանդանոց       «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն համակարգել է Լոռու բնակիչների հավաքագրումը, գումարների տրամադրումը    

08 հուն 2023 20:00

Արցախի բնակիչը չի հանդիպել ադրբեջանցի «էկոակտիվիստների» հետ. ԱՀ ԱԱԾ-ն հերքում է

ԱՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ ապատեղեկատվություն է, թե Արցախի Հանրապետության բնակիչն իբրև հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների» հետ:

«Հարգելի քաղաքացիներ, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ Արցախի Հանրապետության բնակիչն իբրև հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների» հետ։

Նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, դեպքի հանգամանքների վերաբերյալ քիչ անց ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հանդես կգա հայտարարությամբ»,-ասվում է հայտարարությունում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր