Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

24 հուն 2023 14:22

Զոհրաբյանը մանրամասներ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարի գործից

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը ցուցադրելու համար 2022թ. ապրիլի 28-ին ոստիկանները Վահագն Չախալյանին, Անդրանիկ Մարգարյանին և մյուս գաղափարակից ընկերներին վարչական ձերբակալման են ենթարկել: Ընդ որում, ձերբակալումն իրականացրել են առանց հիմքերի, առանց նախազգուշացման և իրավական ընթացակարգերի պահպանման (արձագանքը համացանցում՝ https://www.aravot.am/2022/04/28/1263864/

Ակնհայտ ապօրինի ձերբակալության առիթով ես, Անդրանիկ Մարգարյանը և Վահագն Չախալյանը 02.05.2022թ. հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի համապատասխան ստորաբաժանման քննիչի պաշտոնակատար Հ.Մանանդյանի 13.05.2022թ. որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է: Մերժման հիմքում քննիչը դրել է հիմնականում այն փաստարկը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածում նշված «ձերբակալելը» չի վերաբերում վարչական ձերբակալմանը:

Քննիչի որոշման դեմ բերված մեր բողոքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Պողոսյանի 30.11.2022թ. որոշմամբ մերժվել է:
Հատուկ վերանայման բողոք ենք ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, 19.01.2023թ. որոշմամբ բողոքը բավարարել է, առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել է, իսկ քննիչի պաշտոնակատար Հ.Մանանդյանի որոշումը՝ վերացրել:

Վերաքննիչ քրեական դատարանն արդարացիորեն վկայակոչել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 5-րդ հոդվածի կարգավորումները և դրանց հետ կապված եվրոպական դատարանի մեկնաբանությունները:

Մասնավորապես, Rantsev v. Cyproud and Russia (#317) գործով եվրոպական դատարանը նշել է՝ «Եթե փաստերը վկայում են, որ տեղի է ունեցել ազատությունից զրկում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, ապա ազատությունից զրկելու հարաբերականորեն կարճ տևողությունը որևէ կերպ չի կարող ազդել տվյալ եզրահանգման վրա»:

Վերաքննիչ դատարան առաջ է քաշել նաև մի շարք հարցեր, այդ թվում՝

-Արդյոք ոստիկանության ներկայացուցչի կողմից հավաքի մասնակիցներին ներկայացվել է այն դադարեցնելու պահանջ.
-Արդյոք ոստիկանության ներկայացուցիչը մասնակիցներից, տվյալ դեպքում նաև Վ.Չախալյանից և Ա.Մարգարյանից ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով պահանջել է դադարեցնել հավաքը.
-Արդյոք հավաքը դադարեցնելու համար ոստիկանության ներկայացուցիչը սահմանել է ողջամիտ ժամկետ.
-Արդյոք ոստիկանության ներկայացուցիչը հավաքի մասնակիցներին նախազգուշացրել է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում հավաքը ցրելու մասին.
-Հաշվի առնելով, որ ըստ գործի նյութերի՝ հավաքն կրում էր խաղաղ բնույթ, ոստիկանությունն արդյոք պարտավոր չէր իր իրավասությունների սահմաններում աջակցել հավաքին և դրա մասնակիցներին:

Վերաքննիչ դատարանի որոշումը շատ կարևոր է ոստիկանության կամայականությունները զսպելու համար, քանի որ քաղաքացուն ազատությունից կարելի է զրկել միայն եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածում նշված սահմանափակ հիմքերով, իսկ ոստիկանությունը չի կարող ակնհայտ ապօրինի ձերբակալել քաղաքացուն, նույնիսկ եթե տեղի է ունեցել վարչական ձերբակալում:

Հարգանքներս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր