Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

13 փետ 2023 14:33

Որքանո՞վ է հնարավոր, որ այս ուժգին երկրաշարժերն ու դրան հաջորդած մոտ 300 հետցնցումները քնած հրաբուխների ժայթքման պատճառ դառնան

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժներից անցել է մեկ շաբաթ, գնալով փոքրանում է փլատակներում մարդկանց ողջ գտնելու հույսն ու հավանականությունը։


Այսօր արդեն միջազգային լրատվամիջոցները հաղորդում են 34 հազար զոհերի մասին։


Մինչ փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում, սեյսմոլոգները շարունակում են քննարկումները ուժգին երկրաշարժների պատճառների ու հնարավոր հետևանքների մասին քննարկումները։


Տարածաշրջանում, որտեղ տեղի է ունեցել բնական աղետը, իրար են միանում տեկտոնական երեք սալեր՝ Աֆրիկյան, Եվրասիական ու Անատոլիական։ Տեղի ունեցածն էլ պետք է դիտարկել «Սալերի տեկտոնիկա» տեսության շրջանակում։  Ըստ այդ տեսության, երկրակեղևը կազմված է համեմատաբար ամբողջական բլոկներից՝ սալերից, որոնք անընդհատ շարժման մեջ են գտնվում միմյանց նկատմամբ։


Ասիայի այս հատվածում Արաբական սալը տեղաշարժվելով դեպի հյուսիս բախվել է Անատոլիական սալին, ինչի հետևանքով, ըստ տարբեր կարծիքների, այն տեղաշարժվել է 8-10 մետրով, ինչի հետևանքով էլ առաջացել են հսկայական ճեղքվածքներ։

Որքանո՞վ է հնարավոր, որ այս ուժգին երկրաշարժերն ու դրան հաջորդած մոտ 300 հետցնցումները քնած հրաբուխների ժայթքման պատճառ դառնան։ Մասնագետներն այս առումով խորհուրդ են տալիս չանհանգստանալ. Պատճառ չկա կասկածելու, որ երկրաշարժները կարող են քնած հրաբուխների ձգան հանդիսանալ, չնայած այն փաստին, որ Արարատ լեռան վրա 1840 թվականի հուլիսի 2-ին 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը հրաբխի պատճառ դարձավ ու ժառաբեկորների տակ թաղեց Աքորի գյուղը։ Հիմա Թուրքիայի տարածքում քնած հրաբուխներից ոչ մեկն անհանգստացողներ նշաններ ցույց չի տալիս։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր