Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի պետական ​​հեռուստատեսությունը շտապ նախազգուշացում է տարածել Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Կատարում գտնվող նավթային օբյեկտների վերաբերյալ       Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանում. Փաշինյանը՝ արցախցիներին    

24 ապր 2023 14:10

Ապրիլի 24-ի կլասիկան... Դատապարտում եմ ՀՀ-ում պլանավորված կերպով Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրման արարողությունը, Անկարան պետք է վերանայի այս գործընթացը

Թուրքիայի նախկին արտգործնախարար, ապա վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխնախագահ Ումիթ Յարդըմը Twitter-ում մեկնաբանել է ապրիլի 23-ի երեկոյան Երևանում ջահերով երթի ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների հրկիզումը: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Ումիթ Յարդըմը, կիսվելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի գրառմամբ, գրել է.  «Ապրիլի 24-ի կլասիկան... Դատապարտում եմ Հայաստանում պլանավորված կերպով Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրման արարողությունը: Պատասխանը պետք է պահանջվի: Երևանի իշխանությունը պետք է հասկանա, որ այս մտածելակերպով «կարգավորում» չի կարող լինել, իսկ Անկարան պետք է վերանայի այս գործընթացը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր