Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

28 ապր 2023 11:46

Մի տեսակ տարօրինակ չէ՞...ԿԳՄՍՆ-ն սպորտային հանրությանը կոչ է անում չգնալ Բաքու

ԿԳՄՍ նախարարությունն ապրիլի 28-30-ը Բաքվում կայանալիք «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարի կազմակերպիչ կառույցին եւ միջազգային սպորտային հանրությանը կոչ է արել՝ բողոքի ձայն բարձրացնել Արցախում ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ ԿԳՄՍՆ-ն սպորտային հանրության ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի Հանրապետությունը 2022թ. դեկտեմբերի 12-ից ապօրինի կերպով արգելափակել է Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ԼՂ-ն կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ։


«Միավորված ազգերի կազմակերպության արդարադատության միջազգային դատարանը 2023թ. փետրվարի 22-ին բավարարել է Հայաստանի հայցը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին՝ անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Առայսօր Ադրբեջանը ոչ միայն չի կատարել դատարանի որոշումը, այլեւ կտրել է գազամատակարարումը եւ էլեկտրականությունը։ Ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանություններն ապօրինի անցակետ են տեղադրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող հումանիտար միջանցքում՝ փաստացիորեն պատանդ վերցնելով ԼՂ-ի 120 հազար հայ բնակիչներին։ Ադրբեջանի իշխանություններն այս քաղաքականությամբ ձգտում են էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայ բնակչությանը՝ ստիպելով լքել իրենց հայրենի բնակավայրերը։ Բաքվում «2023 Ֆորմուլա 1 Գրան պրի» եվրոպական մրցաշարի կազմակերպումն իրականում նպատակ ունի քողարկելու Լեռնային Ղարաբաղի հայերի բնաջնջման քաղաքականությունը: Ֆորմուլա 1-ի Գրան պրիի կազմակերպիչներին եւ մասնակիցներին կոչ ենք անում՝ մաս չդառնալ էթնիկ զտման քաղաքականության քողարկմանը»,- ասված է հայտարարության մեջ:


ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանից հետաքրքրվեցինք, թե ով է Բաքվում կայանալիք մրցաշարի կազմակերպիչ կառույցը։ «Հենց «Ֆորմուլա 1»-ի ղեկավարությունը»,- ասաց նա։ Թե «բողոքի ձայն բարձրացնել» ասելով ինչ նկատի ունի ԿԳՄՍՆ-ն, ինչ քայլեր են ակնկալում միջազգային սպորտային հանրությունից, Գիլոյանն ասաց․ «Այն, որ մասնակցիները չգնան Բաքու, գովազդատուները գովազդ չտան, մասնակից այդ թիմերը բոյկոտեն՝ ի նշան բողոքի, որ Ադրբեջանը հիմա այսպիսի քաղաքականություն է վարում․․․։ Մենք այստեղ քաղաքականություն չենք խառնում, այլ ուղղակի սպորտային մարդկանց ասում ենք, որ, ժողովուրդ, այսպիսի հայադավ քաղաքականություն է վարվում, 120 հազար մարդ պատանդ է պահվում, եւ դուք ձեր բողոքի ձայնը պետք է բարձրացնեք, դա մարդասիրություն է, ու մենք մարդասիրության կոչ ենք անում, որ այդ մարդիկ հասկանան, Ադրբեջանն էլ ինչ-որ տեղ պատժվի ու հասկանա, որ այդպիսի սանձարձակ բաներ չի կարելի անել»։     


Կարեն Գիլոյանն ասում է՝ Ադրբեջանը սրանով փորձում է ցույց տալ, որ առաջադեմ սպորտային երկիր է, բայց իրականում էթնիկ զտման քաղաքականություն է վարում, ինչը պետք է դատապարտվի ու կանխվի։
Մի քիչ ուշացած չէ՞ այս հայտարարություն-կոչը՝ հաշվի առնելով այն փաստը, որ ընդամենը մեկ օրից սկսվելու է մրցաշարը։ «Չեմ կարծում, եթե ուզեն չմասնակցել՝ հիմա էլ չեն մասնակցի, այնպես չէ, որ մեկ ամիս առաջ արդեն այնտեղ էին, եթե ինչ-որ մեկը չուզի մասնակցել, հիմա էլ կարող է դա անել»։


Մինչդեռ նման կոչով հանդես գալն առավել քան տարօրինակ է, եթե հիշենք, որ ընդամենը օրեր առաջ նույն անձինք խստորեն դատապարտում էին դիզայներ Նիկոլյանի քայլը` Թուրքիայի դրոշն այրելու հետ կապված: Ի վերջո, դա էլ էր քաղաքական ակցիա, այս կոչն էլ է քաղաքական ակցիա, որն արդեն ոչ թե անհատ անձ է անում, այլ պետական կառավարման լիազոր մարմինը:


 «Հրապարակ օրաթերթ»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր