Հայաստանը գնալով ավելի խորթ է դառնում Թեհրանին և Մոսկվային.Իրանը զգուշանում է Հայաստանի երկակիությունից

Վերջերս Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով գրեթե միաժամանակ Չմիավորման շարժման մասնակից երկրների արտգործնախարարների գագաթնաժողովում հայտարարել էր, որ «Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ»։ Աբդոլլահյանի այցի նախօրեին Ադրբեջանում տեղի էր ունեցել «իրանական լրտեսների» ձերբակալությունների հերթական ալիքը։ Բայց այդ ամենը չի խանգարել Աբդոլլահյանին պայմանավորվել Ալիևի հետ Իրանի տարածքով Նախիջևան տանող միջանցքի ակտիվացման շուրջ և հայտարարել, որ «ադրբեջանական կողմը հավատարիմ է եռակողմ հայտարարության իրականացմանը»:
Իրանական քաղաքական գործիչներին չի կարելի միամիտ անվանել, նրանք ապրում են ավելի կոշտ իրականությունում, քան անգամ հայերը։ Եվ այդ առումով Իրանի վիճակը համընկնում է պուտինյան Ռուսաստանի հետ։ Բայց Հայաստանն այդ շարքում չէ։ Ընդհակառակը, լինելով խաղալիք արևմուտքի ձեռքերին որքան գնում, նա այնքան ավելի խորթ է դառնում Թեհրանին և Մոսկվային։ Թեհրանը տեսնում է այդ երկակիությունը և վախենում է դրա հետևանքներից: Դրա համար էլ նրանք կանխարգելիչ պատվաստում են կատարում Զանգեզուրի միջանցքի հնարավոր բացման դեմ, ինչի պատճառով էլ դա տեղի չի ունենում ռազմական զավթման, կամ Փաշինյանի լիակատար համաձայնությամբ։ Իրանի միջոցով Նախիջևանի հետ շփումը փաստարկ է այդ էքսկլավի շրջափակման մասին պնդումների դեմ, իսկ եռակողմ հայտարարության մասին հիշատակումներն աջակցություն են հայ-ադրբեջանական հարաբերություններում ռուսական միջնորդությանը։
Ալիևը կցանկանար անտեսել Իրանի նման դիրքորոշումը, բայց չի կարող՝ Ռուսաստանն է կանգնած Իրանի թիկունքում, և բացի դա ԱՄՆ-ը ևս հաշվի է նստում Իրանի հետ։ Փոխարենն Ալիևը հաճույքով անտեսում է Հայաստանի դիրքորոշումը, քանի որ Փաշինյանի թիկունքում ընդհանրապես ոչ ոք չկա։ Եվ ընդհանրապես նա անուն էլ չունի: