Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

13 հուլ 2023 11:46

Ադրբեջանը ՀՀ-ին փորձում է վերագրել հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են

Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի նույնաբովանդակ որոշումների մեջ որոշակի նյուանսային տարբերություններ կան: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին:

«Եթե փետրվարին Ադրբեջանի կառավարությունն ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել եւ դա քաղհասարակության ինքնաբուխ գործողություն է, հիմա նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետեւ հիմա արդեն Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի բացառապես պետական կառույցների գործողությունների պատճառով: Հետեւաբար, Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում եւ էլ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի համար:

Ադրբեջանի «բնապահպանական» ակտիվությունն, այնուամենայնիվ,  շարունակվում է եւ հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական եւ ոչ պաշտոնական մակարդակով: Ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի  մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն:

Հայաստանի պետական եւ մասնավոր հատվածի կազմակերպություններն, իհարկե, հատ-հատ ի ցույց են դնում եւ կշարունակեն ի ցույց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը»,-հայտարարեց Փաշինյանը:

«Ելի համալսարանի բնապահպանական քաղաքականության եւ իրավունքի կենտրոնը հրախարակել է 2022 թվականի աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանիշային աղյուսակը: Այդ աղյուսակը չափում է պետության ձեռքբերումները բնապահպանական վիճակի տեսանկյունից,  հիմնվում է բնական պաշարների կառավարման 22 ցուցանիշների եւ 10 կատեգորիաների վրա, որոնք շրձջակա միջավայրի պահպնության հարցերին անդրադառնում են  էկոհամակարգի կենսունակության, կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխմանը հակազդելու, բնակչության առողջական վիճակի, շրջակա միջավայրի տնտեսական գործունեությամբ ծանրաբեռնվածության  տեսանկյունից, ինչպես նաեւ չափում են պետական քաղաքականության արդյունավետությունը բնապահպանության ոլորտում: Եվ ահա, 2022-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնրել է 56-րդ տեղը, Ադրբեջանը՝ 104-րդ»,-ասաց Փաշինյանը: Նա նաեւ հավելեց, որ Արդարադատության միջազգային դատարանի  պարտադիր իրավական ուժ ունեցող  որոշումը հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային  կոնսոլիդացիա ապահովել  Ադրբեջանի կողմից ԼՂ-ում վարվող  էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար։

Այս առումով չափազանց կարևոր է միջազգային մեխանիզմների շրջանակներում Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսությունը  ԼՂ հայերի անվտանգության ու իրավունքների ապահովման նպատակով»,- կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր