Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

07 օգոս 2023 10:19

Սա այսօր Նախիջևան-Բաքու չվերթի երթուղին է. Ադրբեջանն այս չվերթների համար՝ Հայաստանի տարածքն է օգտագործում, ինչո՞ւ

«Ադրբեջանը շուրջ 9 ամիս է պատանդի կարգավիճակում է պահում 120000 մարդու, արգելում է նրանց սնունդ և դեղամիջոց հասցնել, առևանգում է քաղաքացիներին, պատճառ դառնում երեխաների մահվան համար։

Սա այսօր Նախիջևան-Բաքու չվերթի երթուղին է։ Եվ այս պատկերն է 2021 թ․ հոկտեմբերից սկսած ամեն օր։

Ո՞Ւմ օդային տարածքն է օգտագործում Ադրբեջանն այս չվերթների համար՝ Հայաստանի։

Հիշեցնեմ, Ադրբեջանը 2014 թ․ չէր օգտագործում ՀՀ օդային տարածքը և միայն 2021 թ․, երբ Իրանն արգելեց իր օդային տարածքով ադրբեջանաան ռազմական ինքնաթիռների թռիչքները, Ադրբեջանը հանկարծ սկսեց օգտագործել ՀՀ օդային տարածքը «մարդատար» ինքնաթիռների համար։

Որևէ մեկը կարող է երաշխավորել, որ այս ինքնաթիռներով չի տեղափոխվում այն զենքը, որ հետո կրակում է Վարդենիսում կամ պատրաստվում է կրակել Սյունիքում՝ իհարկե ոչ։

Միայն պատկերացնել կարելի է, թե մենք ինչ տպավորություն ենք թողնում այլ պետությունների ղեկավարների աչքերում, երբ կառավարության նիստերին ասում ենք Ադրբեջանը մեզ ուզում է ցեղասպանել, բայց մենք, փաստացի, օգնում ենք նրան այդ գործում»,- գրել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր