Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

12 օգոս 2023 14:31

Ադրբեջանի դեսպանի ցինիզմը՝ հայերը, ովքեր պնդում են, թե Ստեփանակերտում սովամահ են լինում, հարսանեկան շքեղ խնջույքներ են կազմակերպում

«Հայերը, ովքեր պնդում են, թե Խանքենդիում (Ստեփանակերտում-խմբ․) մարդասիրական ճգնաժամ են ապրում, հարսանեկան շքեղ խնջույքներ են կազմակերպում»։


Այս մասին X սոցիալական ցանցում (նախկին՝ Twitter) գրել է Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։


«Ամեն անգամ, երբ տեսնում եմ Ստեփանակերտում հայկական հարսանեկան տոնակատարությունների տեսանյութը, երբ հայ երիտասարդներն ուրախ երգում և պարում են, սիրտս լցվում է ուրախությամբ և հպարտությամբ իմ երկրի համար, որտեղ բոլոր էթնիկ փոքրամասնությունները ապրում են խաղաղության և ներդաշնակության մեջ»,- անթաքույց ցինիզմով գրել է ադրբեջանցի դիվանագետը։


Նրա խոսքով, «ԼՂ հակամարտությունն ավարտված է և Հայաստանը չի կարող փոխել պատմության ընթացքը»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր