Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

17 օգոս 2023 18:30

Կարծել են, թե կասկածելի անձն ադրբեջանցի է, սակայն ոստիկանները պարզել են, որ թուրք է

Մենք տեղեկացանք, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Իջևան-Աչաջուր երթուղայինի մեջ ուղևորները կասկածելի անձ են նկատել, ով հեռախոսով խոսելիս է եղել թուրքերեն լեզվով։ Նկատել են, որ զանգեր է ստացել թուրքական հեռախոսահամարներից: Ուղևորները պահանջել են վարորդից, որպեսզի կանգնեցնի երթուղայինը եւ ոստիկանություն են դիմել: 

Երթուղաինի վարորդը` Սիմոն անունով, «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ուղևորները կարծել են, թե կասկածելի անձն ադրբեջանցի է, սակայն ոստիկանները պարզել են, որ ոչ թե ադրբեջանցի է, այլ թուրք է. 

«Թուրքիայի թուրք էր, ոստիկանները եկան տարան բաժին, ոչ մի ուրիշ բան էլ չիմացանք», - նշում է վարորդը: 

Մեզ տեղեկացրել էին, որ ուղևորները թուրքերեն խոսք լսելով՝ իրար են խառնվել, բղավել, սակայն վարորդը մեզ հետ զրույցում նշեց, որ մարդիկ բավականին տոլերանտ են գտնվել թուրքի նկատմամբ եւ որևէ խուճապ չի եղել: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր