Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»       Սկանդալային նախագծի շուրջ նոր կրքեր են բորբոքվում, ԳՇ դեմ է․ «Հրապարակ»    

31 օգոս 2023 15:13

Պատերազմող երկրի պայմաններում ի սկզբանե լիդեր-առևտրականի կոմֆորմիստ տեսակի ընտրությունը սխալ որոշում էր

Արցախի նախագահը հրաժարական է ներկայացրել։ Ինչպես ասում են, գնացողի հետևից կամ լավը, կամ ոչինչ, այլ միայն ճշմարտությունը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Խաչիկ Գալստյանը.

Իսկ ճշմարտությունն այն է, որ պատերազմող երկրի պայմաններում ի սկզբանե լիդեր-առևտրականի կոմֆորմիստ տեսակի ընտրությունը սխալ որոշում էր։

Սխալ որոշում էր, նախևառաջ, Արցախի ռազմա-քաղաքական էլիտայի, հետո նոր միայն ժողովրդի կողմից։ Ցավոք, անցյալը հետ չես բերի, բայց ապագան փոխելու հարցում պարտավոր ես քայլեր ձեռնարկել։ XXI դարին բնորոշ սիմվոլների այս պատերազմում ՀՈՒՍՈՎ եմ, որ Արցախի ժողովրդի ներկայացուցչական միակ բարձրագույն մարմինը հենց Սեպտեմբերի 2-ին կընտրի Հայոց հինավուրց հողի` Արցախ աշխարհի պետականության դարավոր ավանդույթները շարունակելու անխախտ կամքով տոգորված Արցախի հավերժ հայկական Հանրապետության նոր ղեկավարին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր