Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

18 սեպ 2023 09:37

Ձայների հաշվարկն ավարտված է՝ անհրաժեշտ շեմը հաղթահարել են հինգը, որ ուժը քանի՞ մանդատ կունենա ավագանու կազմում

ԿԸՀ-ն ամփոփվել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության համար ձևավորված բոլոր 475 ընտրատեղամասից ստացած արդյունքները: Ռեկորդային ցածր՝ 28,46% մասնակցությամբ 824 250 ընտրողներից միայն 234 553-ն են մասնակցել քեվարկությանը: Ըստ հրապարակված տվյալների, Երևանի ավագանի ընտրվելու անհրաժեշտ շեմը հաղթահարել է հինգ ուժ. կուսակցությունների համար անցողիկ նվազագույն շեմը 4 տոկոսն է, դաշինքի համար՝ 6 տոկոսը:

ՔՊ-ի օգտին քվեարկել է ընդամենը 75.463 ընտրող, որը կազմում է քվեարկությանը մասնակցածների 32.57 տոկոսը,  երկրորդ տեղում է «Ազգային առաջադիմությունը» 18.89 տոկոսով  (43.765), երրորդ տեղում է «Մայր Հայաստանը» 15.43 տոկոսով (35.739), չորրորդ՝ «Հանրապետությունը» 11.32 տոկոսով (26.236), հինգերորդ՝ «Հանրային ձայնը» 9.68 տոկոսով (22.431)։

ՔՊ-ն միայնակ քաղաքապետ նշանակել չի կարող. գործող օրենսդրության համաձայն, եթե որևէ կուսակցության կամ դաշինքի հաջողվի ստանալ 50 տոկոսից ավելի քվե, ապա ընտրական ցուցակի առաջին համարը օրենքի ուժով կդառնա քաղաքապետ, եթե ոչ, քաղաքապետին կընտրի ավագանին՝ իր կազմից: Երևանի քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է լինելու կոալիցիայի ձևավորում,։ Ըստ ձայների մանդատաները բաշխվելու են հետևյալ կերպ՝ 

«Հանրային ձայն»- 7

«Քաղաքացիական պայմանագիր» - 24

«Ազգային առաջնթաց» - 14

«Հանրապետություն» - 8

«Մայր Հայաստան» - 12

Մնացած 9 քաղաքական ուժերը չեն հաղթահարել անցողիկ շեմը։ Նրանց միջև ձայները, նվազման կարգով, բաշխվել են հետևյալ կերպ.

«Ապրելու երկիր» կուսակցություն – 3,64% (8425),

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 1,8% (4174),

«Հաղթանակ» կուսակցություն – 1,71% (3959),

«Արդար Հայաստան» կուսակցություն – 1,12% (2595),

«Հայաստանի եվրոպական կուսակցություն»– 1,11% (2572),

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 1,01% (2348),

«Ուժը հայրենյաց» կուսակցություն – 0,74% (1706),

«Միացյալ Հայաստան» կուսակցություն – 0,55% (1282),

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն – 0,34 (780):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր