«Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար          Զգուշացեք քրոնիկ հազից       Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով    

28 սեպ 2023 14:17

Նորից եմ հարցնում 30-ն անց սպային՝ իսկապես ոչ մի բան չեն ասե՞լ, ոչ մի առաջարկ չի՞ եղել. ովքեր որոշել են լքել երկիրը, համոզեք, որ չգնան երկրից

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նորից եմ հարցնում 30-ն անց սպային՝ իսկապես ոչ մի բան չեն ասե՞լ, ոչ մի առաջարկ չի՞ եղել:


Հարցնում եմ, քանի որ չեմ հավատում, որ նույնիսկ այսպիսի անգնահատելի ռեսուրսի մասին չի մտածում այս իշխանությունը: Սպայի վրա պետությունը հսկայական միջոցներ է ծախսել:


Փորձառու սպաներ, ռազմական գործությունների մասնակցած: Ու հիմա չի էլ ուզում իմանա՝ իր այդ ռեսուրսն ինչ եղավ: Արցախի պաշտպանության բանակում հարյուրավոր սպաներ կային, որոնք արդեն այստեղ են, երկուսի հետ խոսել եմ, նրանց ճանաչում եմ:


Որեւէ մեկը նրանց չի ասել, թե ինչ կարող են անել, ինչ պիտի անեն: Բայց պետությունը նրանցից յուրաքանչյուրի հետ պետք է խոսեր, նրանցից շատերը ուզում եմ ծառայել Հայոց բանակում: Ապահովեք նրանց բնակարաններով, առաջնահերթ:


Իսկ ովքեր որոշել են լքել երկիրը, զրուցեք նրանց հետ, համոզեք, որ չգնան երկրից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր