Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

17 հոկ 2016 22:09

Սոցփաթեթի շահառուները վճարում են՝ անվճար հետազոտության համար

Պետական կառավարման համակարգում երբ ներդրվեց սոցփաթեթի գաղափարը, նպատակ ուներ օժանդակել ոչ միայն պետական աշխատողներին, այլև խթանել առանձին համակագերի ձևավորումը՝ ինչպես, ասենք, բժշկական ապահովագրույթունը կամ ներքին հանգստի կազմակերպումը։
Սակայն սոցիալական փաթեթի շահառուներն ամեն անգամ մի խնդրի առաջ են կանգնում:
Ժամանակին այդպիսի իրավիճակում հայտնվեց բժշկական ապահովագրությունը։ Թվում էր, թե մրցակցային հարաբերությունների արդյունքում պայմաններ կստեղծվեն որակյալ սպասարկման համար, այնուհանդերձ կարճ ժամանակ անց պարզվեց, որ ապահովագրական ընկերություններն այնքան էլ չեն արդարացնում իրենց,  ինչի պատճառով կառավարությունը հրաժարվեց ապահովագրական ընկերությունների մասնակցությունից։ 
Հետո խնդիրներ ի հայտ եկան սոցփաթեթի հանգստի բաղադրիչի հետ կապված։ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում հայտարարվեց շուրջ 300 մլն դրամ խախտումների մասին։

Այսօր էլ,  պետական աշխատողներին հատկացվող սոցիալական փաթեթի շահառուները բախվում են մեկ այլ խնդրի հետ: 
Շահառուներն իրավունք ունեն սոցիալական փաթեթի շրջանակում անցնել մի շարք դժվարամատչելի հետազոտություններ, սակայն, պարզվում է բժշկական կենտրոնները ոչ բոլոր հետազոտություններն են կատարում սոցփաթեթի շրջանակում:  Կան դեպքեր, երբ սոցիալական փաթեթի շահառուներից գումար են պահանջում, նշելով, որ իրենք տվյալ հետազոտությունը սոցփաթեթի շրջանակում չեն իրականացում: Խնդիրը հասկանալու համար դիմեցինք  Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալություն՝ հենց այս գործակալություն է զբաղվում սոցիալական փաթեթի հարցերով: Այստեղից  պատասխանեցին, որ սոցիալական փաթեթի շահառուներն իրավունք ունեն անցնել բոլոր հետազոտությունները, քանի որ, որև առանձնացված հետազոտություն գոյություն չունի: 

Վերջապես մեզ հաջողվեց պարզել խնդրի էությունը: Պարզվում է, իսկապես, սոցիալական փաթեթի շահառուներն իրավունք ունեն անցնել, բոլոր դժվարամատչելի հետազոտությունները, սակայն կան առանձին դեպքեր, որ նախարարությունը ոչ մի բժշկական կենտրոնի հետ պայմանագիր չի կնքել, ինչն էլ առաջացրել է այս խնդիրը: Խնդրի հետ կապված Hayacq.com-ը պարզաբանում խնդրեց  նաև Պետական առողջապահական գործակալություն պետ Սարո Ծատուրյանից, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը այս պահին աշխատանքի չէ և որևէ պաշտոնական պատասխան չի կարող տալ: 
Պարզվում է սոցիալական փաթեթի շահառուները բախվում են մի խնդրի հետ՝ այն ինչ իրենց տրվում է սոցիալական փաթեթի շրջանակում, չգիտես ինչ-ինչ պատճառներով պարտավոր են վճարել: Հուսանք առողջապահության  նորանշանակ նախարարը հետամուտ կլինի, որպեսզի ոլորտում առկա խնդիրը կարգավորվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր