Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

20 դեկ 2018 12:49

Պետպատվերը տեղափոխում ենք սոցփաթեթի դաշտ. Փաշինյանը՝ պոլիկլինիկաներում կեղծ հաճախորդների ցուցակների մասին

Պետպատվերը տեղափոխում ենք սոցփաթեթի դաշտ. Փաշինյանը՝ պոլիկլինիկաներում կեղծ հաճախորդների ցուցակների մասինԹվով 8 սոցիալական խմբերում ընդգրկված շուրջ 230 հազար քաղաքացիների համար կատարել ենք պետպատվերի ծառայությունների շրջանակի ընդլայնում՝ հավասարեցնելով սոցփաթեթին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, այդ խմբերում են ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 եւ ավելի բարձր կարգ ունեցող սպաստառուները, հայրենական պատերազմի մասնակիցները, ծերանոցներում եւ անօթեւանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք, բռնադատվածներ, Չեռնոբիլի աղետի վերացման մասնակիցներ, ձերբակալվածներ, կալանավորվածներ. «Այս անձանց համար մենք ունենում ենք շատ լավ գներ բուժհաստատությունների համար, հետեւաբար ստվերային շրջանառություն չի լինի: Նախկինում պետությունը վճարում էր շատ ցածր գին եւ առաջանում էր ապօրինի շրջանառություն»,-ասաց Թորոսյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Առաջ ունեինք մի վիճակ, որ պետությունը դեկլարատիվ ապահովում է անվճար բուժօգնություն, բայց երբ մարդը պետպատվերի շրջանակում դիմում էր տարբեր ծառայություններից օգտվելու, եւ նրանից տարբեր պատրվակներով գումարներ էին գանձվում: Դա պայմանավորված էր նրանով, որ բուժհիմնարկը պետպատվերի շրջանակում պատշաճ մակարդակով չէր վճարվում պետության կողմից: Իսկ հիմա երբ ասում ենք, որ պետպատվերը տեղափոխեցինք սոցփաթեթի դաշտ, դա նշանակում է, որ մենք այդ նույն ծառայությունների համար ավելի շատ ենք վճարելու բուժհիմնարկներին, դրանով նրանց համար չթողնելով որեւէ արդարացում, որ նրանք զարտուղի ճանապարհներով պետպատվերի շահառուներից գումար գանձեն:

Առավել եւս, որ նրանք սոցիալական խոցելի խմբերի ներկայացուցիչներն են»:
Արսեն Թորոսյանը նկատեց, որ սրանով սոցփաթեթի ընդլայնումը պետք է դադարեցվի եւ անցում կատարվի համատարած ապահովագրության մոդելի մշակմանը, որի աշխատանքները սկսվել են:

Փաշինյանը խոսեց նաեւ պոլիկլինիկաների դերի բարձրացման մասին՝ նշելով. «Մենք ունեինք իրավիճակ, երբ մի քանի խոշոր բժշկական կենտրոնները ամբողջ առողջապահական ծառայությունները քաշում էին իրենց վրա եւ դե ֆակտո մենաշնորհ ունեին, եւ ունեինք ավերակների վերածվող պոլիկլինիկաներ: Հիմա շատ արագ չենք կարող փոփոխության հասնել, սակայն մենք կձեւավորենք պահանջ պոլիկլինիկաների աշխատանքի որակի բարձրացման, աշխատավարձերի բարձրացումով կգրավենք որակյալ կադրեր եւ սրանով քաղաքացիներին հնարավորություն կտանք հսկայական գումարներ խնայել: Երբ նրանք ստիպված են գնալ հիվանդանոց, ոչ թե պոլիկլինիկա, դա ենթադրում է լրացուցիչ ենթադրյալ մեծ ծախսեր: Մենք սրանով հիվանդությունը բուժելու քաղաքականությունից անցնում ենք հիվանդությունը կանխարգելելու քաղաքականության»:

Վարչապետի պաշտոնակատարը հավելեց նաեւ, որ պետք է մտածել մեխանիզմներ, որ պոլիկլինիկաներում կեղծ հաճախորդների ցուցակներ չառաջանան, ինչպես «Փարոսի» համակարգում է:

Նշենք, որ ապահովագրության համակարգը ենթադրում է, որ տարեկան մեկ անգամ քաղաքացին պարտավոր է լինելու գնալ ստուգման. «Եթե անձը չի գնում պարտադիր ստուգման, դրանից հետո չի կարող օգտվել ծրագրից»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր