Իրանի նախագահը, ինչպես նաև ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են          Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են       Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ    

27 հոկ 2023 14:19

Հոկտեմբերի 27-ն արտաքին քաղաքական հետք ունի, որի բաց թողած փամփուշտն առ այսօր սլանում է Սյունիքի ուղղությամբ

Հոկտեմբերի 27-ի բացահայտման խնդիրն ԱԱԾ դաշտում է, այդ մարմին է, որ կարող է արտաքին քաղաքական հետքի մասով տեղեկություն տալ՝ հաստատել կամ հերքել։


«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։


«Քանի այդ վարկածը ո՛չ հաստատված է, ո՛չ հերքված, դա մնում է օդի մեջ, և հոկտեմբերի 27-ը մնում է  չբացահայտված։ Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ իր ներսում բացահայտել է հոկտեմբերի 27-ը և ունի իր սեփական մոտեցումները»,- նշեց նա։


Արամ Սարգսյանը հույս ունի, որ կարող ենք այնպիսի պետություն դառնալ, որի արդարադատությունը կարող է նման դժվար գործը բացահայտի։


Նրա կարծիքով՝ հոկտեմբերի 27-ն արտաքին քաղաքական հետք ունի, որի բաց թողած փամփուշտն առ այսօր սլանում է Սյունիքի ուղղությամբ։


«Վարչապետի պաշտոնը զբաղեցրել եմ, որ հոկտեմբերի 27-ը բացահայտվի»,- հավելեց Սարգսյանը։
Սարգսյանը նաև նշեց, որ գրեթե ամեն շաբաթ գնում է Սպարապետի շիրմաքարի մոտ.«Բոլոր հիշատակի օրերին էլ եկել եմ։ Կոտրված սրտով եմ գալիս։ Գուցե, իրավունք ունեն ինձ մեղադրելու, հնարավոր է՝ իմ մեղքի բաժինն էլ ունեմ, սակայն ես որևէ մեկի կողքին չեմ կանգնել։ Ես կանգնում եմ Հայաստանի  պետության և պետականության կողքին։ Վազգենի մասով ինձ մեղադրողները թող ինձ ասեն, թե իրենք ի՞նչ էին անում, երբ կոծկվում էր հոկտեմբերի 27-ի դատավարությունը, երբ 5000 դրամով գնահատում էին հայ մարդու գինն ու արժեքը ու սպանում նրա հոգին այս երկրում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր