Օրվա ռոմանտիկ աստղագուշակ կենդանակերպի նշանների համար          Մայիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Մայիսի 22-ից 26-ը Արեգակի վրա հայտնաբերվել է ակտիվության բազմաթիվ կենտրոններ, ինչը հղի է Երկրի բնակչության համար տհաճ դրսեւորումներով    

28 հոկ 2023 12:29

«Ֆրանսիական զենքը Հայաստանին չի օգնի» .Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության փաստաթղթերի ստորագրումը Բաքվում հիստերիա է առաջացրել

Հայաստանի և Ֆրանսիայի ՊՆ ղեկավարների կողմից ռազմական համագործակցության, մասնավորապես, զենքի գնման փաստաթղթերի ստորագրումը շարունակում է մնալ ադրբեջանական տիրույթում ամենաքննարկվող թեմաներից։ Մասնավորապես, Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Ադիլ Ալիևը հայտարարել է, որ «եթե Ֆրանսիան նախընտրում է խաղաղությունն ու համագործակցությունը Հարավային Կովկասում, ապա զենքի և ռազմական տեխնիկայի փոխարեն՝ Հայաստանին պետք է խելամիտ խորհուրդներ տար, որ խնդիրների լուծումը հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումն է»։
 
Մեկ այլ պատգամավոր՝ Թուրալ Գանջալիևը նշել է, թե պետք է միջոցներ ձեռնարկել՝ բացահայտելու Ֆրանսիայի վերջին քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ։ Նա ասել է, որ այդ առիթով էլ վերջերս Ադրբեջանում տեղի է ունեցել «Նեոգաղութատիրություն. մարդու իրավունքների խախտում և անարդարություն» միջազգային համաժողովը։
 
Ըստ ադրբեջանցի պատգամավորի՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագիրը տարածաշրջանում կհանգեցնի հավասարակշռության խախտման։ Պատգամավոր Սոլթան Մամեդովն էլ ասել է, թե «Հայաստանին զինելու՝ Ֆրանսիայի նախաձեռնությունը սպառնալիք է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»։ Ավելի ուշագրավ են վերջին օրերի ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցների հրապարակումները հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության առումով։ Մասնավորապես, հեռուստաալիքների եթերում կարելի է հանդիպել «Ֆրանսիան զինում է Հայաստանին. Փարիզը փորձում է կանխել խաղաղությունը Հարավային Կովկասում», «Մակրոնի արյունոտ կովկասյան ծրագիրը բացահայտված է. նա փորձում է վրեժ լուծել Բաքվում կրած պարտության համար», «Ինչո՞ւ է Ֆրանսիան պատերազմ սկսում Հարավային Կովկասում. Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ Մակրոնի գաղտնի քաղաքականության մանրամասները», «Ֆրանսիան ցանկանում է Հայաստանի հետ ստեղծել ադրբեջանա-թուրքական նոր մոդել» և այլ վերտառությամբ հաղորդումներ։
 
Լրատվական կայքերը նույնպես լի են հակաֆրանսիական վերնագրերով հրապարակումներով, ինչպես, օրինակ, «Ֆրանսիան փորձում է Կովկասը վերածել «վառոդի տակառի»», «Նոր հարձակում Ֆրանսիայից՝ ռազմական խորհրդականի ուղարկում Հայաստան», «Ֆրանսիան շարունակում է կեղտոտ գործունեությունը Ադրբեջանի դեմ», «Ֆրանսիան պարտավորվել է պատրաստել «հայ ահաբեկիչներին»», «Ֆրանսիական զենքը Հայաստանին չի օգնի» և այլն։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր