Էն բայղուշ փորձագետները, որ ասում էին մնալու է ճամփեքին, հիմա ցնցված են. Հարություն Մկրտչյան
Հարություն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․
Վրաստանը հաստատել է, որ Ֆրանսիան Փոթի նավահանգստով Հայաստան է ուղարկել ACMAT Bastion զրահամեքենաները: APM Terminals Poti-ից այս լուրը հաստատել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը:
Էն բայղուշ <<փորձագետները>>, որ ասում էին մնալու է ճամփեքին, հիմա ցնցված են …
Որքան էլ Վրաստանի վրա մեծ լինի թյուրքական ազդեցությունը,միեւնույն է Ֆրանսիայի համար տարանցիկություն ապահովելու էր …
***
APM Terminals Փոթի ընկերությունը Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությանը հաստատել է Հայաստանի համար նախատեսված ֆրանսիական Bastion հարձակողական զրահատեխնիկայի տարանցման մասին փաստը։
«Կոնկրետ այս դեպքում բեռը հասել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից և ուղարկվել Հայաստան՝ մի երկիր, որը պատժամիջոցների ենթակա չէ։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորիչների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության դեպքում APM Terminals Poti-ն չի կարող անհիմն կերպով հրաժարվել բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցի ենթակա չեն», – ասել է Փոթի նավահանգիստը շահագործող ընկերությունը։