«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին          Տեսանյութ.Ինչքան քաղաքական դիակ կա, գերեզմանից հանել, տարել եք Կիրանց․ ՔՊ-ականը՝ Վազգեն Մանուկյանի մասին       Ու այս իրողության մեջ ՀՀ իշխանություններն ասում են՝ ծառեր տնկեք չերևան․․Մինչ Կիրանցում ծեծ ու ջարդ է, Ադրբեջանն արդեն 30 վարժանք ու զորավարժություն է անցկացրել    

16 փետ 2024 12:40

Հաղթաթղթերի մեծ մասը դեռ գտնվում է Ադրբեջանի ձեռքում .Ալիևն այսքան ինքնավստահ չի եղել երբևէ

Հաղթաթղթերի մեծ մասը դեռ գտնվում է Ադրբեջանի ձեռքում .Ալիևն այսքան ինքնավստահ չի եղե երբևէԿարնեգի հիմնադրամի կայքում հրապարակվել է վերլուծաբան Թոմաս դե Վաալի հոդվածը։ Հոդվածում նա անդրադարձել է այն հարցին, թե որքանով է հնարավոր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բախումներ սկսվեն ընթացիկ տարում։ Ըստ նրա, 2024 թվականը թե՛ Ուկրաինայի եւ թե՛ Հարավային Կովկասի համար կլինի վճռորոշ։ Միաժամանակ այն լուրջ փորձություն կհանդիսանա եվրոպական քաղաքական գործիչների համար։
Ըստ դե Վաալի՝ բանակցությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար կշարունակվեն, սակայն դեռ կպահպանվի Հայաստանի հարավի՝ Սյունիքի հանդեպ բռնության սպառնալիքը։




Հաղթաթղթերի մեծ մասը դեռ գտնվում է Ադրբեջանի ձեռքում։ Հինգերորդ ժամկետում վերընտրված Իլհամ Ալիեւը դեռ երբեք, ըստ դե Վաալի, այսքան ինքնավստահ չի եղել։ Ալիեւը նոր լեգիտիմություն ստացավ հանրության աչքում շնորհիվ անցյալ տարվա սեպտեմբերի դեպքերի, որի արդյունքում նրա վերահսկողության տակ անցավ Լեռնային Ղարաբաղը, որը նաեւ ամբողջապես հայաթափվեց։


Ղարաբաղյան դեպքերն արագացրին Ադրբեջանի եւ Արեւմուտքի հարաբերությունների սառեցումը։ Արեւմուտքը մինչեւ վերջին պահը փորձում էր հակամարտության խաղաղ հանգուցալուծման հասնել։ Սա նաեւ պայմանավորված էր նրանով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում բավական նշանակալի խզում կա։ Ալիեւի ինքնավստահությունը, ըստ վերլուծաբանի, նաեւ պայմանավորված է նրանով, որ վերջինս կարողանում է լավ հարաբերություններ պահպանել իր երկու հզոր հարեւանների՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ։ Ընդ որում, այս դեպքում շեշտադրումն այդ երկրների ղեկավարների հետ ունեցած անձնական հարաբերությունների վրա է դրվում, ինչը չափազանց կարեւոր է։ Անցյալ ամառվանից Արեւմուտքի հովանու ներքո ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները կասեցվել են։ Մնացել է հայ-ադրբեջանական երկկողմ գործընթացը՝ կապված խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքի հետ։ Թոմաս դե Վաալը կարեւորել է երկկողմ կամ Երեւան-Բաքու ուղիղ երկխոսությունը՝ համարելով, որ այդ դեպքում որեւէ կողմնակի ազդեցություն, որ կարող է նեղ շահեր հետապնդել, չի կարողանա «պղտորել» գործընթացը։ Հայկական կողմը, սակայն, ունի մտավախություն՝ կապված այն բանի հետ, որ ոչ համաչափ իրավիճակը կարող է բերել նրան, որ Բաքուն կարող է պարտադրել իր օրակարգը՝ պահանջելով զիջումներ եւ միաժամանակ նաեւ սպառնալով ուժ կիրառել, եթե դրանք չստանա։


Վերջնական համաձայնության հասնելու համար երեք հիմնական «գայթակղության քարեր» կան․
• Առաջինը կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հետ։ Բանն այն է, որ այս հարցում խորհրդային շրջանի բազմաթիվ քարտեզներ կան, որոնք տարբեր պատկերացում ու մեկնաբանության հիմք են տալիս, թե որտեղով է պետք ի վերջո անցկացնել սահմանագիծը։
• Երկրորդ հարցը կապված է հնարավոր վեճերի լուծման միջազգային երաշխիքների ու մեխանիզմների հետ։ Դրանք անհրաժեշտ են համաձայնագրի կայունության պահպանման համար։ Հայկական կողմն այս առումով ուզում է որքան հնարավոր է շատ միջազգային աջակցություն, այն դեպքում, երբ ադրբեջանական կողմն ուզում է որքան հնարավոր է քիչ միջազգային ներգրավվածություն։
• Եվ երրորդ հարցը, որը չափազանց վիճելի է, կապված է Հայաստանով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջեւանի ԻՀ հետ կապող 43 կմ-անոց ճանապարհի բացման հետ։ Բաքուն ուզում է, որ այդ ճանապարհը բացվի այնպես, որ որքան հնարավոր է Հայաստանը քիչ վերահսկի այն։ Հայկական կողմը չի ուզում զիջել իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը հարավային սահմանային գոտու նկատմամբ, որն ունի տարածաշրջանային ռազմավարական նշանակություն։


Այս իրավիճակում Արեւմուտքը չափազանց հետաքրքրված է երկրորդ եւ երրորդ կետերի հարցում։ Ադրբեջանը պնդում է, որ ռուսական Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները վերահսկեն այդ ճանապարհի անվտանգությունը։ Բաքուն հիմք է ընդունում եռակողմ հայտնի հայտարարությունը, որի հիման վրա դադարեցվեց 44-օրյա պատերազմը 2020 թվականին։ Ռուսաստանն էլ հունվարին իր ԱԳ նախարարի բերանով հայտարարեց, որ հայտարարության այդ մասը պետք է կատարվի։ Երեւանը հիմա ամեն գնով փորձում է ազատվել ռուսական ազդեցությունից՝ կարծելով, որ ռուսական ռազմական ներկայությունը ռազմավարական հարված կլինի իրենց շահերին։ Հայաստանում կա որոշակի մտայնություն առ այն, որ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ առկա է որոշակի համաձայնություն, որը նաեւ Անկարայի հավանությանն է արժանացել։ Առնվազն անուղղակի ապացույցներ կան, որոնք հաստատում են այդ համաձայնության գոյությունը։ Ռուսների համար տարանցիկ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունն իրապես մեծ հաջողություն կլիներ։ Տասնամյակների բացակայությունից հետո նրանց կհանձնվեր այն երկաթուղային հանգույցի տեղամասային վերահսկողությունը, որը Ռուսաստանը կապում է Իրանի հետ եւ որը հասնում է մինչեւ Պարսից ծոց։ Դա այն հիմնական երկաթուղին կարող է դառնալ, որով Ռուսաստանը կկարողանա վերականգնել իր կապերը Մերձավոր Արեւելքի հետ, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Արեւմուտքի հետ դիմակայությունը դեռ երկար է շարունակվելու։


Տագնապեցնող է այն, որ խաղաղության համաձայնագիրը Երեւանի եւ Բաքվի միջեւ չի ստորագրվի այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն չի ստացել այն, ինչ ուզում է։ Այս համատեքստում Երեւանի վրա Բաքվի ու Մոսկվայի ճնշումը կշարունակվի, եւ դրա համար էլ տեղային բախումները, ինչպես Ներքին Հանդում տեղի ունեցածը, ըստ դե Վաալի, պետք է չափազանց մեծ ուշադրության արժանանան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր