«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

13 մար 2024 12:41

ՀՀ-ն կդառնա մի անկլավ, որով Ադրբեջանը փորձելու է օղակի մեջ առնել.4 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբեջանական ուժեր

ՀՀ-ն կդառնամի անկլավ, որով Ադրբեջանը փորձելու է օղակի մեջ առնել.4 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբեջանական ուժերԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անձամբ է գնացել Տավուշի մարզ՝ ցույց տալու, թե ինչ տեղի կունենա 4 գյուղեր Ադրբեջանին հանձնելու դեպքում:

Նա ուղիղ եթերում նշել է. «Առաջին կանգառը Վերին Ոսկեպար գյուղն է: 1990-ականներին ձեւավորված պաշտպանական գիծը ամբողջությամբ կկազմագանդվի, թշնամին կհայտնվի խորը թիկունքում՝ դրանից բխող բոլոր աղետալի հետեւանքներով:

Պետք է նշել, որ Հայաստն մտնող գաղամուղը եւս անցնում է Վերին Ոսկեպարի հատվածով, եւ ադրբեջանական կողմի վերահսկողություն հաստատվելու դեպքում  գազամուղը եւս անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ: Վերին Ոսկեպարի Ադրբեջանին անցնելու պարագայում Ադրբեջանը պահանջելու է նաեւ կոմունիկացիաներ:

Շատ կարեւոր է իմանալ նաեւ, որ Տավուշի գյուղերի հանձնման պարագայում ադրբեջանական ստորաբաժանումները շատ մոտ են տեղակայված լինելու դպրոցներին, մանկապարտեզներին, պետական հաստատություններին, դրանով իսկ անհնար դարձնելով դրանք բնականոն գործունեությունը:

Նշեմ նաեւ, որ Ադրբեջանի պահանջները բավարարելու դեպքում ճանապարհի 5 հատվածում, որտեղ հատում կա, տեղակայվելու են ադրբեջանական ստորաբաժանումներ: Դա Երեւան-Թբիլիսի մայրուղին է: Ադրբեջանական ստորաբաժանումներ տեղակայելու դեպքում անհնար է դառնալու միջպետական ճանապարհի սպասարկումը: Այդ դեպքում Հայաստանը դառնալու է յուրահատուկ մի անկլավ, որով Ադրբեջանը փորձելու է օղակի մեջ առնել ամբողջ Հայաստանը»,-նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր