«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

19 մար 2024 10:38

Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը

Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջըՈրպես ազգ և պետություն մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, որ հենց այստեղ և այս պահին «քննարկում ենք» Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

«Չկա և ոչ մի սահմանազատում և սահմանագծում։ Դա գեղեցիկ եզրաբանությամբ փաթեթավորած մեզ համար տխուր հեքիաթ է, որը նախատեսում է Հայաստանի աստիճանական «նվաճում» բարբարոսների կողմից՝ ընդ որում, «նվաճում» հենց չակերտներով, որովհետև մենք հաճախ կամավոր ու անտրտունջ ենք հրաժարվում մեր հայրենիքի տարբեր մասերից։

Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջ, որի չդադարեցման դեպքում մենք կունենանք լիարժեք «ինքնիշխանություն» ուղղակի անհայրենիք մնալու»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր