Ֆեյսբուքյան գրառումների ուսումնասիրության, հրապարակված անհայտ ծագումնաբանության ձայնագրությունների հիման վրա 11 անձ է ձերբակալվել. ՔԿ-ի լուսանկարների թիրախում Սրբազանն է          Ադրբեջանը վերցրեց Ղարաբաղը, իսկ ի՞նչ է ուզում Հայաստանից. որքա՞ն ցավոտ են նրա այդ ցանկությունները հենց ՀՀ-ի համար       Այսպիսին կլինեն թյուրքական աշխարհի հեռանկարները՝ «Զանգեզուրի միջանցքի» իրականացման դեպքում.«Ենի Ազերբայջան»    

06 հուն 2024 13:52

Տեսանյութ.Ավարտը մոտ է.Կարծում եմ՝ հունիսի 9-ից տրվելու է գործն ավարտին հասցնելու՝ Շարժման վերջնական փուլի մեկնարկը

Ավարտը մոտ է.Կարծում եմ՝ հունիսի 9-ից տրվելու է գործն ավարտին հասցնելու՝ Շարժման վերջնական փուլի մեկնարկը«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հյուրընկալվել է Լիլիթ Հարությունյանի հեղինակային «Հարցեր կան» հաղորդմանը, որի ընթացքում արծարծված խնդրի մասին նա իր տելեգրամյան ալիքում գրել է․

««Տավուշը հանուն Հայրենիքի» Շարժման ընթացքն, իմ ընկալմամբ հետևյալն է.

ա) Քայլերթի փուլում Բագրատ Սրբազանը ոտքի հանեց ժողովրդին՝ ինքն իրեն ներկայացնելով, որպես ամեն տեսակ զոհաբերության պատրաստ առաջնորդ։

բ) Մայիսի 9-ին արձանագրելով, որ ժողովուրդը Շարժման թիկունքին է՝ Սրբազանը ձեռնամուխ եղավ էլիտաների, քաղաքական ուժերի, մասնագիտական հանրույթների, հասարակական, մշակութային գործիչների և այլոց միավորման գործին։ Այս խնդիրն էլ շատ արագ լուծվեց։

գ) Շարժման երրորդ փուլում, որը Սրբազանի կողմից վճռական էր հռչակվել, լուծվեց իշխանություններին վերջնական վարկաբեկելու, ճշմարտության դաշտում ոչնչացնելու խնդիրը։ Այս ողջ ընթացքում իշխանության ներսում չգտնվեց Սրբազանի դիմաց կանգնելու, նրան աչքերին նայելու ունակ որևէ մեկը։ Բոլորը փախան կամ թաքնվեցին ոստիկանական շարքերի ետևում։

Կարծում եմ՝ հունիսի 9-ից տրվելու է գործն ավարտին հասցնելու՝ Շարժման վերջնական փուլի մեկնարկը։ Համենայն դեպս, տրամաբանությունը դա է հուշում։ Եվ, Աստված առաջ, ինչպես որ նախորդ փուլերի խնդիրներն են լուծվել, վստահ եմ՝ նույնը կլինի նաև վերջին փուլի արդյունքում։

Նախօրեին՝ Լիլիթ Հարությունյանի հեղինակային «Հարցեր կան» հաղորդման ընթացքում, ավելի մանրամասն եմ խոսել այս ամենի մասին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր