Մարտի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում, վիրшվոր կա       Տեսանյութ․ԱՄՆ-իսրայելական ուժերը հարվածել են Իրանում տղաների դպրոցի    

06 մար 2026 13:22

Իրանը ծրագրում է ավելի առաջադեմ հրթիռներ կիրառել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողություններում

Իրանը ծրագրում է ավելի առաջադեմ հրթիռներ կիրառել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողություններումԻրանը ծրագրում է ավելի առաջադեմ հրթիռներ կիրառել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողություններում, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։

Մինչ այս օգտագործվել են հին նմուշներ։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աղբյուրին։

«Հրթիռների նոր սերունդն արդեն ճանապարհին է։ Սպասվում է, որ առաջիկա օրերին օրակարգ կմտնի հարձակումների նոր մոտեցում՝ ավելի առաջադեմ և քիչ օգտագործված մեծ հեռահարության հրթիռների կիրառմամբ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Ըստ գործակալության տվյալների՝ մինչ այս պահը Իրանը հիմնականում կիրառել է 2012-2014 թվականների արտադրության հրթիռներ։ Աղբյուրը նաև նշել է, որ տարբեր տեսակի հրթիռային համալիրների արտադրությունը շարունակվում է մշտական հիմունքներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր