Տեսանյութ.Սպասվում են ձյան առատ տեղումներ՝ ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ          Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Ստամբուլ       ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ    

13 մար 2026 12:32

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Ստամբուլ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի ՍտամբուլՀայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան գլխավորած պատվիրակությունն ապրիլի 16-19-ը կգործուղվի Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)՝  Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար:

ԱԺ նախագահի կարգադրություն է հրապարակվել:

Պատվիրակության կազմում են նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը (ապրիլի 14-20-ը),  ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը (ապրիլի 14-20-ը) և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը (ապրիլի 14-20-ը):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր