Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նախատեսում է այցելել Ռուսաստան
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան։«Շուտով գնալու եմ Ռուսաստան։ Մենք կապերը պահում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը՝ Երևանում քաղաքացիների հետ շփման ընթացքում՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի դիտարկմանը Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է։
Ավելի վաղ՝ մարտի 23-ին, տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։
Զրուցակիցները քննարկել էին երկկողմ օրակարգի հարցեր և պայմանավորվել էին առաջիկայում քննարկումները շարունակել նաև հանդիպման ձևաչափով։
