Ապրիլի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սևանի հիվանդանոցի մոտ, հետիոտնային անցման վրա 73-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի    

17 ապր 2026 19:34

Սևանի հիվանդանոցի մոտ, հետիոտնային անցման վրա 73-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի

Սևանի հիվանդանոցի մոտ, հետիոտնային անցման վրա 73-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստիԱյսօր` ապրիլի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում «Սևան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ վրաերթի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ վրաերթը տեղի է ունեցել «Սևան» բժշկական կենտրոնին հարակից հետիոտնային անցման վրա, իսկ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մանան Մ.-ն է։

Պարզվել է, որ վրաերթը կատարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 73-ամյա Վոլոդիա Հ.-ն՝ իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով և հայտնաբերել են վարորդին ու ավտոմեքենան։ 

Պարեկները վարորդին ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր