Իշխանության քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր Վարչական դատարանից տևական ժամանակ է ունենք          Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել       Հունիսի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

20 ապր 2026 17:07

Ինչու է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից. պարզաբանում

Ինչու է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից. պարզաբանում«Սրբազան պայքար»-ի տելեգրամյան ալիքը պարզաբանում է տարածել.

Սիրելինե'ր,
Քանի որ բազմաթիվ հարցեր ստացանք, թե ինչու է Բագրատ Սրբազանը հրաժարվել Սուրբ Հաղորդությունից, ցանկացանք պարզաբանում տարածել:

Բանն այն է, որ ՀՀ Արդարադատության նախարարության ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր:

Շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները` անհատ եկեղեցականների հետ կնքվել են աշխատանքային պաշմանագրեր:

Զինված ուժերից գնդերեցներին հեռացնելուց հետո սա հաջորդ քայլն է` պետական կառույցների և Մայր Աթոռի համագործակցությունը դադարեցնելու:

Հիշեցնենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ Արդարադատության նախարարության միջև կա կնքված պայմանագիր քրեակատարողական հիմնարկներում հոգեխնամ ծառայություն մատուցելու համար:

Վերագրյալի պատճառով` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նման որոշում է կայացրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր