Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

13 փետ 2017 21:32

Աղի քարանձավները մի շարք հիվանդությունների բուժման և կանխարգելման միջոց

Հալոթերապիայի, նրա կանխարգելիչ և բուժիչ միջոցների մասին զրուցեցինք Հալոմեդ առողջության վերականգնողական կենտրոնի տնօրեն Ծովինար Պողոսյանի հետ:

-Խոսենք հալոթերապիայի մասին: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

-Հալոթերապիան  հունարենից թարգմանաբար նշանակում է բուժում աղի միջոցով:
Աղի քարանձավների բուժիչ ազդեցությունը մարդկությանը հայտնի է դեռևս անտիկ ժամանակներից: Հին Հռոմում ու Հունաստանում գիտեին՝ ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակների ժամանակ  աղի քարանձավներում պատսպարվելով, հնարավոր էր խուսափել վարակումից:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացի բժիշկները նկատեցին, որ Վեստֆալիի քարանձավների ռմբապաստարաններում մնալը դրական ազդեցություն է թողնում բրոնխիալ ասթմա և այլ շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց վրա: Պատերազմի ավարտից հետո սկսվեցին համակարգված հետազոտություններ ու ուսումնասիրություններ քարանձավների գաղտնիքի հայտնաբերման ուղղությամբ: Արդյունքում արդեն 1950ականների կեսերից  սկսած՝ աղի քարանձավներում իրականացվող բուժական միջոցառումները դարձան մի շարք հիվանդությունների բուժման և կանխարգելման տարածված մեթոդներից մեկը: Բացվեցին  առողջարաններ Ավստրիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Սլովակիայում և այլն, ուր զբաղվում էին աղաբուժությամբ: Հետագայում նման առողջարաններ բացվեցին նաև նախկին Խորհրդային Միության տարբեր հատվածներում: 

-Ո՞րն է աղի քարանձավների բուժիչ ազդցության գաղտնիքը:
-Գաղտնիքը ինչպես արդեն ասացի բացահայտվեց միայն  քսաներորդ դարում: Մանրակրկիտ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ աղի քարանձավի բարենպաստ ազդեցությունը պայմանավորված է նրանում ձևավորված յուրահատուկ միկրոկլիմայով: 
Դրանք են՝ օդի կայուն ջերմաստիճանը (18-22°С), օդի խոնավության խիստ որոշակի մակարդակը (40-60%), օդում բացասական իոնների առկայությունը, օդում աղի աերոզոլի՝ աղի մանրագույն մասնիկների(1մկմ-5մկմ) բարձր կոնցենտրացիան, օդում բակտերիաների բացակայությունը: Նման պարամետրեր ունեցող միկրոկլիման օրգանիզմի վրա թողնում է ուժեղ թերապևտիկ ազդեցություն:
Քսաներորդ դարի երկրորդ կեսին գիտնականներին հաջողվեց արհեստական պայմաններում ստեղծել նման միկրոկլիմա, որի արդյունքում բժշկական բառապաշարը հարստացավ նոր բառերով՝ հալոթերապիա, հալոկամերա, հալոգեներատոր:

-Իսկ ինչո՞ւ էր պետք ստանալ նման միկրոկլիման արհեստականորեն:
-Առաջին հերթին չպետք է մոռանալ, որ աղի քարանձավներ կան ոչ բոլոր երկրներում, իսկ նման ոչ դեղորայքային բուժման անհրաժեշտություն զգում են բոլորը:
Մյուս կողմից նույնիսկ այն երկրներում, որտեղ առկա են  քարաղի քարանձավներ, ոչ բոլորին է հարմար օգտվել դրանցից: Խնդիրը նրանում է, որ բնական քարանձավներում պացիենտը ստիպված է լինում մնալ օրական հինգից-վեց ժամ, մոտակա քսան օրերի ընթացքում, իսկ այսօր կյանքի ռիթմը շատ հաճախ դա թույլ չի տալիս: Ցավոք պետք է նաև նշել, որ կոնկրետ մեր երկրում բնական քարանձավներում բուժումը բավականին թանկ հաճույք է, որը ևս մեկ խոչընդոտ է այն մասսայական կիրառելու համար:

- Ի՞նչ է իրենից ներկայացնում հալոկամերան և ո՞րն է հալոգեներատորի գործառույթը:
-Հալոկամերան մի տարածք է, ուր պատերն ու հատակը ծածկված են բնական աղի հաստ շերտով: Տարածքի նման մշակումն անհրաժեշտ է բուֆերային խոնավության ֆունկցիա ապահովելու համար: Պացիենտից արտադրվող խոնավությունը ներծծվում է աղի կողմից և սեանսի վերջում հատուկ օդափոխիչ համակարգով հեռացվում տարածքից, այսպիսով ապահովելով միջավայրի օպտիմալ խոնավության ցուցանիշը:
Իսկ Հալոկամերայում ստեղծվող  բուժիչ միկրոկլիմայի գրավականը հենց հալոգեներատորն է: Այն  հատուկ սարք է, որի մեջ տեղադրում են աղի ներդիրներ (քարթրիջներ): Մեր պարագայում քարթրիջները պարունակում են մեռյալ ծովի աղ:
Գեներատորի աշխատանքի պրոցեսում աղը ենթարկվում է հատուկ մշակման և  հագեցնելով կամերայի օդը այն դարձնում է բուժիչ և հիպոալերգիկ:

-Խոսենք կանխարգելման և բուժման մեթոդների մասին, ո՞րն է հալոթերապիայի ազդեցության մեխանիզմը:
 -Շնչառական համակարգում աղի միկրոմասնիկները խթանում են լորձաթաղանթի թարթչային էպիթելը և  նպաստում են բորբոքման վերացմանը: Մյուս կողմից, աղային աերոզոլը ազդում է առկա խիտ մածուցիկ լորձի վրա՝ ջրիկացնելով այն: Արդյունքում,  ջրիկացած լորձը հեշտորեն հեռանում է ՝ վերականգնելով շնչառական համակարգի աշխատանքը: Աղային միկրոմասնիկները ունեն մեկ կարևոր հատկանիշ ևս: Նրանք խթանում են իմունիտետը:
Հալոթերապաիան շնչառական համակարգի վրա թողնում է հետևալ ազդեցությունները՝ սանացիոն (մաքրող), մուկոլիտիկ (խորխը ջրիկացնող), բրոնխոդրենաժային, հակաբորբոքային, իմունոկարգավորիչ:
Հալոթերապիայի շնորհիվ շնչառական համակարգի բջիջները մաքրվում են ախտածին ագենտներից (փոշի, միկրոօրգանիզմներ, ալերգեններ, մեռած բջիջներ, լորձ)՝բարձրացնելով թթվածնով արյան հագեցվածությունը: Ամրապնդվում է ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր իմունիտետը: Կարգավորվում է նյարդային համակարգը: Թողնում է հակաբորբոքային ազդեցություն ինչպես շնչառական համակարգի այնպես էլ մաշկի վրա:

-Որո՞նք են  ցուցումներն ու հակացուցումները:
- Հալոթերապիան կիրառվում է իբրև սուր վիրուսային ինֆեկցիաներով հաճախակի հիվանդացության կանխարգելման, շնչական համակարգի  հիվանդությունների բուժման, կանխարգելում է մասնավորապես՝ ռինոսինուսիտներ, ադենոիդիտներ, խրոնիկ տոնզիլիտներ, ֆարինգիտներ, ձայնալարերի բորբոքում, սուր բրոնխիտ, ձգձգվող թոքաբորբ, բրոնխիալ ասթմա (սուր շրջանից դուրս): Որոշ մաշկային  հիվանդությունների բուժման վերջում, իբրև բուժական պրոցեսի ամրապնդում, դրանք են՝ կորյակային ցանը, դժվար լավացող վերքերը, փսորիազն ու էկզեման: Կարելի է կիրառել իբրև կոսմետիկ պրոցեդուրա` մաշկի որակական հատկանիշները բարելավելու համար: Կիրառելի է նաև որպես մոլի ծխախոտամոլության դեմ պայքարի միջոց, հոգեէմոցիոնալ լարվածությունը հանելու համար: Մասնավորապես լավ ազդեցություն է թողնում նևրոզների, դեպրեսիաների, քնի խանգարումների ժամանակ: Մեթոդը կիրառելի է սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ: Մասավորապես այն բարենպաստ ազդեցություն է թողնում հետինսուլտային, հետ ինֆարկտային վերականգնողական շրջանում: 
Իսկ հակացուցումներն են տուբերկուլյոզի ակտիվ ստադիան, չարորակ նորագոյացությունները, ինֆեկցոիոն հիվանդությունների սուր շրջանը, բարձր ջերմությունը, ցանկացած էթիոլոգիայի և տեղակայության արյունահոսությունը, սեռավարակների սուր շրջանը, հոգեկան հիվանդությունները, արկոմանիան, ալկոհոլամոլությունը:
Հալոթերապիայի հանդեպ օրգանիզմի պատասխան ռեակցիան կրում է անհատական բնույթ: Սովորաբար պրոցեդուրանան ընթանում է առանց տեսանելի տհաճ զգացողությունների, բայց պետք է հիշել, որ երբեմն  հենց առաջին սեանսից հետո հնարավոր է  խրոնիկ հիվանդության սրացման երևույթներ՝ գլխացավ, քթից հոսք, գլխապտույտ, հազի ուժեղացում և այլն: Սա շատ նորմալ է և խոսում է այն մասին, որ պրոցեդուրան սկսել է ազդել: Լիարժեք էֆեկտիվություն ակնկալելու համար պրոցեդուրաներին պետք է հաճախել կանոնավոր: Ընդհատումները չպետք է անցնեն երկու օրը, այլապես նախորդ սեանսների ազդեցությունը կորում է: 

-Քանի՞ պրոցեդուրան է օպտիմալ: 
-Կուրսի տևողությունը կախված է հիվանդության տեսակից ու ծանրության աստիճանից և տատանվում է 10-30 սեանսի սահմաններում: Կուրսը կարելի է կրկնել 2-6 ամիս անց:

-Որքա՞ն է տևում մեկ պրոցեդուրան և ինչ են անոմ պացիենտները:
-Պրոցեդուրան տևում է 45 րոպե, որի ընթացքում պացիենտը շնչում է աղով հագեցած բուժիչ օդը:

-Հալոթերապիան ունի՞ արդյոք տարիքային սահմնափակումներ: 
-Հալոկամերայից կարող են օգտվել բոլորը, առանց տարիքային սահմանափակումների:

Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր