Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 մայիս 2017 17:12

Ով կլինի Իրանի հաջորդ նախագահը. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ,  պ.գ.թ. դոցենտ  Գոհար Իսկանդարյանը խոսեց մայիսի 19-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների, թեկնածուների շանսերի և Հայաստանի նկատմամբ նրանց մոտեցումների մասին:
Գոհար Իսկանդարյանը նշեց, որ Իրանի նախագահի ընտրության համար, նախապես գրանցվել էին 1600-ից ավել թեկնածուներ՝ հետագայում հաստատվեց նրանցից 6-ի թեկնածությունը, սակայն ոմանք արդեն ինքնաբացարկ են ներկայացրել: Իսկ հիմնական ֆավորիտներ են համարվում  պահպանողական թեկնածու Էբրահիմ Ռեյիսին և գործող նախագահ, բարեփոխիչներից Հասան Ռոուհանին.«Վերջին երկու օրերին նախագահի թեկնածուներից մեկը՝ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը, որը Թեհրանի քաղաքապետն է, ինքնաբացարկ հայտնեց՝ հօգուտ Ռեիսիի: Ռեիսին արդեն հայտարարել է, որ նախագահ դառնալու դեպքում Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆն իր տեղը կգտնի իր կառավարման համակարգում: Ռեիսիի ընտրազանգվածում հիմնականում գյուղական շրջանի բնակիչներն ու սոցիալապես անապահով խավն է»,- ասաց իրանագետը, հավելելով, որ Ռոհանիին աջակցում են ուսանողները, կրթական ոլորտում ներգրավված անձինք, մտավորականները, տնտեսագետները:
«Ներկայումս Իրանում շրջանառվում են տեղեկություններ, որ հոգևոր առաջնորդը փորձում է իրեն իրավահաջորդ պատրաստել և այդ դերում տեսնում է Ռեիսիին: Սակայն նա լայն հասարակությանը անծանոթ է և անհրաժեշտություն կա նրան բերելու ասպարեզ ճանաչելի դարձնելու համար: Այսօրվա հոգևոր առաջնորդ ևս ժամանակին եղել է ԻԻՀ նախագահ: Այդպես անցումն ավելի հեշտ կլինի: Ռեիսին կդառնա նախագահ, նրա գործունեությանը կծանոթանա ժողովուրդը և հետո, երբ ժամանակը գա, Ռեիսին պատրաստ կլինի կատարել հաջորդ քայլը», - ասաց Գոհար Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ միանշանակ դեռևս հնարավոր չէ ասել, թե ով կհաղթի, քանի որ Իրանում կա ընտրության իրավունք ունեցող 50մլն-ից ավելի քաղաքացի և կանխատեսումներ անել, թե այս պահի դրությամբ ինչ փոփոխություններ կլինեն դժվար է ասել: 
Ինչ վերաբերում է հայկական համայնքի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացմանը, բանախոսը նշեց, որ Իրանը դժվար թե ցանկանա հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ. «Ցեղասպանության տարիներ շատ հայեր փախան դեպի Իրան: Թուրքական զորքերը անցան Իրանի սահմանը՝ փորձելով հենց այնտեղ ոչնչացնել հայերին, սակայն իրանական զորքը կանգնեց նրանց  և հայերի միջև՝ դա թույլ չտալով: Իրանը, որն իրեն համարում է Իսլամի իրական հետևորդ, թույլ չտվեց Սուրբ գիրք ունեցող ժողովրդի կոտորածը իր տարածքում: Հայ համայնքի նկատմամբ կա դրական մոտեցում, բայց նրանք չեն գնում Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհով, որովհետև չեն ցանկանում իրենց հարաբերություները փչացնել հարևան Թուրքիայի հետ: Անհրաժեշտ պահին նրանք օգնության ձեռք մեկնել են, սակայն այժմ իրենց պետական շահերը ավելի վեր են դասում, ինչը բնական է: Այստեղ մի հետաքրքրիր պահ էլ կա՝ որ տարին, որ Իրանի ու Թուրքիայի հարաբերությունները լարված են, Իրանում հայերին թույլ է տրվում թուրքական դեսպանատան առաջ բողոքել, երբ լարված չէ հարաբերությունը՝ թույլ չի տրվում»,- նկատեց Գոհար Իսկանդարյանը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր