Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

20 դեկ 2016 17:06

Իրանի նախագահի այցը կարևոր է, սակայն ուշացած. Տեսանյութ

«Հայացք» մամուլի ակումբում խոսելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ վաղը ՀՀ կատարելիք այցի մասին, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ,  պ.գ.թ. դոցենտ  Գոհար Իսկանդարյանն ասաց. «Ռոհանիի այցը բավական երկար էր նախապատրաստվում: Նախագահների մակարդակով այցերը շատ կարևոր են, քանի որ վերջնական լուծումներ են ստանում այն խնդիրները, որոնք ինչ-ինչ պատճառներով տարիների ընթացքում չեն լուծվել, սակայն Ռոհանիի այցը մի փոքր ուշացած է՝ այս տարի լրանում է Ռոհանիի կառավարման հինգ ամյակը: Մյուս տարի Իրանում տեղի են ունենալու ընտրություններ: Դեռ հարց է Ռոհանին կմասնակցի ընտրություններին, կհաղթանակի, նորից կլինի նախագահ, թե ոչ»,-նշեց Գոհար Իսկանդարյանը: 

Բանախոսի դիտարկմամբ՝ այնուամենայնիվ պետք է փաստել, որ այս 25 տարիներին Հայաստան-Իրան հարաբերությունները բավական դինամիկ զարգացում  են ունեցել, թե տնտեսական, թե քաղաքական, թե գիտամշակութային ոլորտներում, որտեղ մեծ ներդրում են ունեցել Իրանում ՀՀ դեսպանները: 

Նա հույս հայտնեց, որ  նախագահների հանդիպման ժամանակ, կբարձրացվեն և կքննարկվեն  որոշ հարցեր, որոնք լուծում պետք է ստանան. «Առաջին հերթին երրորդ բարձրաոլտ  էլեկտրահաղորդման գծերի աշխատանքի սկիզբը կցուցադրվի, որը շատ կարևոր գործ է: Հաջորդը Արաքս գետի վրա կառուցվող Մեղրիի ՀԷԿ-ի նախագիծն է՝ դեռ 2013 թվականին հիմնարկեքն արվել է, փասթաթղթային դաշտը իրականացված է՝ և Իրանի Մեջլիսը, և ՀՀ Ազգային Ժողովը վավերացրել են, որ այս գործընթացը պետք է իրականացվի, սակայն մինչ օրս շինարարություն չի կատարվել: Իրանական կողմի հավաստմամբ՝ միայն ֆինանսական խնդիրների պատճառով է, որ շինարարությունը չի սկսվել: Կարծում եմ՝ այս հարցը նախագահների մակարդակով կդրվի քննարկման: Մյուս կարևոր հարցը Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալների մեծացումն է: Ապրանքները դժվարությամբ են մտնում Իրան, քանի որ վերջինս իր շուկայի հանդեպ հովանավորչական քաղաքականություն է վարում: Իրանը պետք է բացվի աշխարհի առաջ և թույլ տա, որ հարևան երկրներն առևտրաշրջանառություն իրականացնեն: Այնպես չի, որ Իրանը թույլ չի տալիս հայկական ապրանքը մտցնել սեփական շուկա, բայց հարկերն այնքան շատ են, որ ապրանքը դադարում է մրցունակ լինելուց», ասաց Գոհար Իսկանդարյանը:

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանն ու Արցախի խնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը Գոհար Իսկանդարյանը նկատեց. «Կասկածում եմ, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին վաղը կտեսնենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Հայոց ցեղասպանության ժամանակ Իրանը թուրքական զորքին թույլ չի տվել հայ գաղթականներին կոտորել իր տարածքում: Երբ հարց ենք բարձրացնում, թե ինչու Իրանը չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, վերջինս փաստում է՝ մենք ձեզ օգնել ենք, բայց չենք ուզում, որ դա լուրջ խնդիր դառնա Թուրքիայի և մեր միջև: Իրանն ամեն կերպ օգնել է հայությանը և կօգնի, բայց պետք չէ կարծել, որ իր պետական շահը կստորադասի գաղափարներին: Ինչ վերաբերվում է Արցախի հարցին՝ կրկին լսում ենք, որ Իրանը պատրաստ է միջնորդական առաքելությամբ հանդես գալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև: Եթե Իրանին դա թույլ տանք, հաջորդը Թուրքիան է լինելու, ինչը մեզ ձեռնտու չէ: Ինչ վերաբերվում է նրան, որ Իրանը հայտարարում է, թե պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ բավական է Իրանը հայտարարի, որ ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է իր համար, հաջորդ օրը Իրանի քրդերը, ազերիները ոտքի կկանգնեն՝ կրկին պետական շահի խնդիր է»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր