Ֆեյսբուքը տասնյակ հազարավոր հարթակներ է ոչնչացնում և որևէ պատասխան չի տալիս. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբի հյուրերն էին խմբագիր, բլոգեր Կարեն Թումանյանը, բլոգերներ Արման Թումասյանը և Տարոն Չախոյանը:
Արման Թումասյանը նշեց, որ Ֆեյսբուքը Հայաստանում տարբեր էջեր է արգելափակում,
նույնիսկ վերջերս 700 հազար լայք ունեցող էջ է արգելափակել: Ընդ որում, այդ լայքերը նրանք գնել են հենց Ֆեյսբուքից՝ տարբեր հարթակների համար, իսկ ֆեյսբուքն այն վերջերս զրոյացրել է. «Ֆեյսբուքը տասնյակ հազարներով հարթակներ է ոչնչացնում և որևէ պատասխան չի տալիս: Մենք գործ ունենք միջազգային խարդախի հետ՝ ֆեյսբուքը շատ բարձր գնով վաճառում է Հայաստանի բլոգերներին բիզնեսի լայքեր, բլոգերները ստեղծում են հարթակներ՝ բիզնեսի
վերջնական արդյունքը ստանալու համար, սակայն ֆեյսբուքը վառում է հարթակները,
հնարավորություն
տալով`ստիպելով նորից ստեղծել այդ հարթակները»:
Տարոն Չախոյանն էլ նկատեց, որ ի տարբերություն այլ երկրների, Ֆեյսբուքի հայաստանյան օգտատերերին և բլոգերներին, Ֆեյսբուքի վարչական կազմը ծագած խնդիրների վերաբերյալ որևէ պատասխան չի տալիս.
«Այս դեպքում գործ ունենք ռոբոտացված համակարգի հետ, որը միշտ նույն պատասխանն է տալիս
և բլոգերները ստիպված են լինում նորից գումարներ ներդնել և նորից սկսել իրենց գործունեությունը
ֆեյսբուքում»:
Խմբագիր Կարեն Թումանյանն էլ ասաց, որ հայաստանյան ֆեյսբուքյան հարթությունը սկսել է խիստ տարբերվել այլ զարգացած երկրների հարթությունից. «Մենք Ֆեյսբուքի համար դառնում ենք թիրախավորված, դառնում ենք փորձարարական ճագար, ինչ փորձություն ուզում են անել՝ մեզ վրա են անում: Արդյունքում միլիոնավոր դոլարների տուժվում են բլոգերները: Բլոգերները նամակ են գրել կառավարությանը: Մենք խնդրում ենք, որ
պետությունը դիվանագիտական խողովակներով ներազդի ֆեյսբուքի հիմնադրի՝ Ցուկերբերգի հիմնարկի վրա»,-ասաց Թումանյանը:
Նրա ներկայացմամբ՝ նմանատիպ խնդիրներ եղել են նաև
այլ երկրներում էլ. «Այլ երկրները ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կարողացել են նմանատիպ հարցը լուծել: Ֆեյսբուքը գործում է ԱՄՆ դեսպանատան ազդեցության տակ: Նույնիսկ ֆրանսիական «Ֆիգարոն» էր
գրել, որ եթե ուզում ես ֆեյսբուքի հետ խնդիր չունենալ, լավ եղիր ԱՄՆ դեսպանատան հետ»: