Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

01 մար 2018 18:35

Ռումբի մասին կատակի պատճառով «Շերեմետեւո» օդանավակայանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Մոսկվայի իրավապահները ռումբի մասին կատակի պատճառով «Շերեմետեւո» օդանավակայանում Հայաստանի Հանրապետության քաղաքացու են ձերբակալել, գրում է RENTV-ն:
 
Սուվորյանը պատրաստվում էր «Շերեմետեւո» օդանավակայանից գիշերային չվերթով (SU1964) Երեւան ժամանել, սակայն ստուգման ժամանակ որոշել է կատակել: Ուղեւորների ստուգման ծառայության տեսուչի հարցին, թե ինչ է արկղերի մեջ, Սուվորյանը պատասխանել է. «Ռումբեր»:

Աչալուրջ տեսուչը կանչել է անվտանգության աշխատակիցներին եւ իրավապահներին, որոնք տղամարդուն տեղափոխել են տրանսպորտային ոստիկանության բաժին: Արկղերում բարեկամների համար նվերներից բացի ուրիշ ոչինչ չի եղել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր