Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

19 մար 2018 15:37

Արգելվածներից նապաստակի և այծյամի որս է հաճախ լինում, նաև բեզոարյան այծի, որը գրանցված է կարմիր գրքում. Տեսանյութ

Արգելվածներից նապաստակի և այծյամի որս է հաճախ լինում, նաև բեզոարյան այծի, որը գրանցված է կարմիր գրքում. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում ԲՆ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության  վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանը և «Օրինավոր որսի ակումբի» նախաձեռնող խմբի անդամ Էդուարդ Սարիբեկյանը խոսեցին որսաշրջանի, որսագողության, ձկնագողության բացահայտումների, առաջիկա անելիքների մասին:
Սիրողական որսաշրջանը բացվում է օգոստոսի 3-րդ շաբաթից և վերջանում է փետրվարի 28-ին, ասաց Արթուր Բեգլարյանը, հավելելով, որ որսի համար ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում խոշոր և մանր կենդանիները, խոշոր կաթնասուններ, որոնց մի մասը կա նաև կարմիր գրքում, մանր թռչուններ: Նրա խոսքով՝ թույլատրվում է այն կենդանիների որսը, որոնց քանակը բնության մեջ բավարար է, այսինքն՝ ինչ-որ մաս վերացնելուց հետո այդ կենդանիների վերարտադրությունը կամ բնության բնականոն զարգացումը չի խաթարվի.«Արգելվածներից հիմնականում նապաստակի և այծյամի որս է հաճախ լինում:  Տարեկան 1-2 բեզոարյան այծի որս է լինում, որը գրանցված է կարմիր գրքում: Այս տարվա որսաշրջանի ավարտին տափաստանային արտույտի որս է եղել»,-նշեց Արթուր Բեգլարյանը:
Խոսելով սահմանված պատիժների մասին Արթուր Բեգլարյանը նկատեց. «Եթե կան քրեական հատկանիշներ, ապա իրավապահ մարմիններն են զբաղվում, իսկ եթե չկան, ապա վարչական պատասխնատվության է ենթարկվում որսագողություն կատարողը: Տարեկան 150-200 դեպք է հայտնաբերվում: Եթե արարքը քրեական չէ, ապա մինչև 200 հազար դրամ տուգանք է սահմանվում: Թեթև խախտումների ժամանակ, այսինքն՝ եթե որսագողության ընթացքում կենդանիների մասսայական ոչնչացում չի եղել, 70-140 հազար դրամ է տուգանվում, կոպիտ խախտման պարագայում՝ 150-200 հազար դրամ, այսինքն՝ այն դեպքերում, երբ արգելված կենդանիների են կրակում»,- ասաց նա:
 
Էդուարդ Սարիբեկյանն էլ նշեց, որ այս տարի որսաշրջանը պասիվ էր, ինչը, ըստ նրա, պայմանավորված էր չորային տարով, արդյունքում թռչունները քիչ էին. «Այս տարի որսաշրջանը սուս ու փուս բացվեց և փակվեց: Այս սուս ու փուսի մեջ մի ինտրիգ կար, այն է, որ վերջին 1-2 տարիների ընթացքում սոցիալական ցանցերում, տարբեր խմբերում օրինական որսորդների համախմբում եղավ: Մենք որոշակի գաղափարներ, խնդիրներ մատնանշեցինք և դիմեցինք նախարարություն՝ համագործակցության համար»,-նշեց նա, սակայն չհամաձայնեց ԲՆ ներկայացրած՝ անօրինական որսի դեպքերի թվերի հետ: 
Նրա ձևակերպմամբ՝ եթե նախարարության տեսչական մարմինը նորմալ աշխատի, ապա 150-200 դեպք ոչ թե տարեկան կհայտնաբերվի, այլ օրական. «Որսագողություն միայն որսորդները չեն անում, այլ նաև դեպքեր են լինում գյուղական միջավայրում, անչափահասների կողմից, խոսքը նաև ձկնագողության մասին է: Այս ոլորտները վերահսկողությունից դուրս են, բայց չի կարելի այս ամենի վրա աչք փակել՝ ասելով, որ միջոցներ չունենք: Ես ահազանգում եմ, որ հենց հիմա Ազատի ջրամբարում ցանցերով փակված է գետաբերանը, որի հետևանքով ձկները նաև ձվադրում չեն կարողանում կատարել: Արմաշի տարածքում 132 կրակոց ես լսում մեկ ժամվա ընթացքում, իսկ այդ տարածքը թռչունների միգրացիայի հանգրվանն է, ձվադրման տեղն  է: Այս անգործության հետևանքով, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մեր բնությունը մեզանից գնում է»,- ընդգծեց Էդուարդ Սարիբեկյանը:
 
Իսկ Արթուր Բեգլարյանը հակադարձեց՝ նկատելով, որ սիրողական որսն ու արդյունաբերականը պետք է իրարից տարբերել. «Մեր երկրում չկա արդյունաբերական որս, քանի որ նման քանակի կենդանի չկա: Ինչ վերաբերում է ձկնորսությանը դրա համար տրվում է համապատասխան լիցենզիա: Ազատի ջրամբարի մասին ահազանգը ստանալուց հետո մենք անմիջապես գործել ենք, գնացել ենք և առգրավել ցանցն ու տուգանել պահակին»,- ասաց Արթուր Բեգլարյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր