Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան       Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է    

29 մար 2018 16:00

Ինչո՞ւ Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ–ի ներկայացուցիչներին մտնել Նախիջեւան

 
Ադրբեջանը, չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, առ այսօր թույլ չի տալիս  ՅՈՒՆԵՍԿՕ–ի ներկայացուցիչներին մուտք գործել Նախիջեւանի տարածք։ 
2008 թվականին Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման (ICOMOS) խորհրդի 16-րդ գլխավոր վեհաժողովն ընդունել էր բանաձեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ICOMOS-ի կողմից Նախիջեւան համատեղ փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին՝ այստեղ իրավիճակը ուսումնասիրելու համար։ 
Ի տարբերություն Ադրբեջանի՝ Արցախի տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետական պաշտպանության ներքո։ Շուշիի մզկիթները բազմիցս վերանորոգվել են, ընդ որում՝ այն բանից հետո, երբ դրանք վնասվել էին Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունների արդյունքում։ Ներկայումս վերանորոգվում է Վերին մզկիթը։ 
Կարեւոր է, որ Արցախի մզկիթները տուժել են պատերազմի արդյունքում, իսկ Ադրբեջանի հայկական հուշարձանները միտումնավոր եւ համակարգված կերպով ոչնչացվում են։ 
Կան բազում օրինակներ՝ 1990 թվականի մայիսին Ամարասի Սուրբ Գրիգորիս մատուռը պղծվել եւ թալանվել է։ Նույնը կրկնվել է մեկ տարի անց՝ 1992 թվականին, երբ վանքը ամբողջությամբ անցել է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ, իսկ մատուռն ավերվել է։ Բրիտանացի պատգամավոր լորդ Հիլթոնն այդ հանգամանքը հաստատել  է 1998 թվականին պատրաստված իր զեկույցում։ 
Խաղաղ ժամանակ Ջուլֆայում հայկական խաչքարերի ոչնչացումը մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման ակներեւ օրինակ է։  Չնայած Ադրբեջանի դիմակայությանը, այս փաստերը փաստագրվել են։ 
Մյուս օրինակը Բաքվի հայկական եկեղեցուն է վերաբերում։ Այն պահպանել են, որ օգտագործեն քաղաքական նպատակներով։ Իրականում, ինչպես նշված է ԱՄՆ կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի 2015 թվականի զեկույցում,  այն օգտագործվել է որպես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արխիվ։ Ավելի վաղ, 1980–ականների վերջերին ադրբեջանական բարբարոսներն այրել էին եկեղեցին՝ եկեղեցական գույքով եւ առանձնակի հետաքրքրություն ներկայացնող կրոնական գրքերով։ Սա եւս արձանագրվել է միջազգային հանրության ներկայացուցիչների կողմից։ 
Այս ամենի ֆոնին Ադրբեջանը պարբերաբար հավակնություններ է ներկայացնում Հայաստանի դեմ՝ մեղադրելով նրան բոլոր հնարավոր խախտումների մեջ։ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը բազմիցս հայտարարել են ՅՈՒՆԵՍԿՕ–ի առաքելությունն ընդունելու պատրաստակամության մասին։ Դրա հետ մեկտեղ, հայկական կողմն ընդգծել է Ադրբեջանի վրա միջազգային ճնշում գործադրելու կարեւորությունը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ներկայացուցիչների Նախիջեւան այցելելությունը կազմակերպելու նպատակով։ Ադրբեջանի այդպիսի դիրքորոշումը պարզորոշ կերպով ցույց է տալիս, որ Բաքուն թաքցնելու բան ունի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր