Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

23 հուն 2019 09:46

Հայկական կողմն այդպես էլ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը. «Ժողովուրդ»

Հայկական կողմն այդպես էլ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ 2018թ. նոյեմբերի 28-ին Ադրբեջանին հաջողվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկել հայկական ժողովրդական հանրահայտ պարը՝ քոչարին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջեւանի ազգային խմբակային պար՝ յալլը անունով: Մշակութային դաշտում տեղի ունեցածը, սակայն, իր մեջ քաղաքական լուրջ ենթատեքստ է պարունակում. այսպես պաշտոնական Բաքուն հնարավորություն է ստանում միջազգային ասպարեզում Նախիջեւանը հետագայում ներկայացնել որպես ադրբեջանական տարածք, իսկ որպես ապացույց բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը, թե իբր դարեր շարունակ նախիջեւանի տարածքում եղել է ոչ թե հայկական քոչարի, այլ «յալլը» պարը:


Հետաքրքիրն այն է, որ հայկական կողմն այդպես էլ չի փորձել կամ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը: Ընդ որում, Ադրբեջանի նախաձեռնության դեմ պետք էր պայքարել ոչ թե վերջին պահին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն որոշում էր կայացնում, այլ ավելի վաղ, երբ նրանք փորձում էին նման քայլեր անել: 
ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Իհարկե, Մշակույթի նախարարությունն ունի իր դերը, բայց  մենք ոչ մի քայլ չենք անում  առանց Արտաքին գործերի նախարարության  հետ համաձայնության»:
Մինչդեռ նախիջեւանագետ Արգամ Այվազյանն իշխանություններին մեղադրել է անգործության մեջ. «Մեր իշխանությունների ու գիտական միջավայրի լռությունն է նրանց արտոնում, որ Նախիջեւանը «դարձնեն» ադրբեջանական»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր