Աղջիկը մահացել է «մոգական ծիսակարգի» ժամանակ

Ծիսակարգի ժամանակ «վանականները», որոնց սրբազան կարգավիճակը ստուգվում է տեղական իշխանությունների եւ վանական համայնքի կողմից, ստիպել են աղջկան երկու մեծ բաժակ «սրբագործված ջուր» խմել, իչիվ հետո նա կորցրել է գիտակցությունը: Մի քանի ժամ անց, այդպես էլ գիտակցության չգալով, նա մահացել է հիվանդանոցում, հաղորդում է թերթը:
«Վանականները» կապ են պահպանել մահացած աղջկա ծնողների հետ ընդհուպ մինչեւ նրա դիակիզումը՝ վստահեցնելով, որ կստանձնեն նրանց դստեր մահվան պատասխանատվությունը, սակայն դիակիզման հաջորդ օրը անհետացել են գյուղից, ինչից հետո միայն ծնողները որոշել են դիմել ոստիկանություն: