Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին          Չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և մեզ համար դա հաղթանակ է       Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին    

21 ապր 2020 13:15

5-ամյա աղջիկը մահացել է կորոնավիրուսի հազվագյուտ բարդացումից

ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքից 5-ամյա Սքայլեր Հերբերթը մահացել է կորոնավիրուսի հազվագյուտ բարդացումից, հաղորդում է The Detroit News-ը:


Թերթի տեղեկություններով՝ մարտի վերջին աղջիկը բողոքել է գլխացավերից, իսկ ցավազրկող դեղամիջոցները նրան չեն օգնել: Մարտի 23-ին աղջկա ծնողները նրան տարել են հիվանդանոց, որտեղ նշիկաբորբի դեմ հակաբիոտիկներ են նշանակել եւ տուն ուղարկել:


Աղջկա վիճակը վատացել է, եւ նրան կրկին հիվանդանոց են տարել, որտեղ ախտորոշել են կորոնավիրուս: Սակայն քանի որ հիվանդությունը թեթեւ է անցել, նրան դուրս են գրել:


6 ժամ անց Սքայլերի վիճակը կրկին վատացել է. գլխացավերը կրկնվել են, իսկ ջերմությունը բարձրացել է մինչեւ 37,8 աստիճան, սկսվել է սրտխառնոց, ապա էպիլեպտիկ նոպա:


Սքայլերին միացրել թոքերի արհեստական շնչառության սարքին, սակայն նրա վիճակը չի կայունացել: Կիրակի աղջիկը մահացել է:    

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր